«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Արժեթղթեր Հաջողակ ընկերություններ

Nokia-ն անակնկալներ է մատուցում

Չնայած վերջին ժամանակներս իր ծանր վիճակին, աշխատողների կրճատմանը, գործարանների փակմանը և վաճառքների ծավալի նվազմանը, Nokia ընկերությունը շարունակում է հաջողություններ գրանցել: Մի քանի օր առաջ localytics.com կայքում հրապարակված տեղեկության համաձայն Nokia-ի մասնաբաժինը Windows Phone հեռախոսների շուկայում աճել է մինչև 59% և դա չնայած նրան, որ այս տարվա հունվարին այդ թիվը կազմել է ընդամենը 22%: Այսինքն, այդ ցուցանիշով ֆիննական ընկերությունն այս պահին առաջատարն է՝ առաջ անցնելով իր մոտակա երկու մրցակիցներից՝ կորեական Samsung-ից (13%) և թայվանական HTC-ից (21%):

Կարելի է ասել, որ ի տարբերություն իր մյուս մրցակիցների, Nokia-ն իր ուժերի գերակշիռ մասը կենտրոնացրել է Windows Phone օպերացիոն համակարգի վրա: Հիշեցնեմ, որ այս տարվա հոկտեմբերի 26-ին տեղի կունենա Windows 8 օպերացիոն համակարգի պաշտոնական մուտքը շուկա և կախված դրա հանդեպ մարդկանց հետաքրքրությունից և արձագանքներից, շատ բան կարող է փոխվել նաև Nokia-ի ճակատագրում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

  • Luka ջան մի հարց, որ finance.yahoo-ում գրված է Դիվիդենտ – 0.18 (6.60%): 0.18-ը ինչ թիվ է? ու 6.60% դա տարեկան տոկոսն է չէ?

    • Ռազմիկ ջան, հիմա ինչ ասեմ, վերաբերվում է նախորդ տարվա ընթացքում դիվիդենտ վճարելուն:

      0.18-ը մեկ բաժնետոմսին բաժին ընկնող դիվիդենտն է, այսինքն քո ունեցած մեկ բաժնետոմսի համար դու ստանում ես տարեկան 0.18$ դիվիդենտ (վերջին անգամ այդպես է եղել): Եթե ունես 100 հատ բաժնետոմս, համապատասխանաբար տարեկան կստանաս 18$ դիվիդենտ:

      Իսկ փակագծերի միջի %-ը ցույց է տալիս թե դիվիդենտը բաժնետոմսի շուկայական գնի քանի %-ն է կազմում, այսինքն կարելի է ասել դիվիդենտային եկամտաբերությունը:

      Այսինքն, հաշվարկվում է այսպես: Նախորդ տարում 1 բաժնետոմսի համար վճարված դիվիդենտների գումարը բաժանած բաժնետոմսի գնին:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»