«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Լռելու արվեստը

Իր կյանքի վերջում հանճարեղ Բենջամին Ֆրանկլինը գրում է իր «Ինքնակենսագրականը»: Դրանում նա թվարկում է 13 հատկանիշներ, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր մարդ, ով ձգտում է կատարելության: Այդ հատկանիշները, ըստ Ֆրանկլինի, չափազանց կարևոր են և դրանցից յուրաքանչյուրի վրա պետք է աշխատել առանձին: Հատկանիշների մեջ երկրորդ տեղը զբաղեցնում է հետևյալը.

ԼՌՈՒԹՅՈՒՆ. ասեք միայն այն, ինչն օգուտ է բերում շրջապատին կամ ձեզ. խուսափեք դատարկ խոսակցություններից:

Երիտասարդ տարիքում Բենջամին Ֆրանկլինը ինքնավստահ մարդ էր, ով փորձում էր խոսել բոլորից շատ: Նա սովորություն ուներ հայտնել մարդկանց իրենց սխալները` մինչև նրանք չսկսեցին անցնել փողոցը, միայն թե չհանդիպեին նրան: Նրա ընկերներից մեկը հայտնում է նրան բնավորության այդ վատ գծի մասին և համոզում նրան փոխվել: Կես դար անց, երբ Ֆրանկլինը 79 տարեկան էր, նա իր «Ինքնակենսագրական»-ում գրում է.

«Հաշվի առնելով, որ խոսակցության ընթացքում գիտելիքները ձեռք են բերվում ավելի շուտ ականջների, քան լեզվի օգնությամբ, ես դրեցի լռությունն այն հատկանիշների երկրորդ տեղում, որոնք ես որոշել եմ իմ մեջ զարգացնել»:

Եթե Բենջամին Ֆրանկլինն էր գիտակցում լռելու կարևորության մասին, ինչու մենք չենք անում դա: Ինչու մենք ձգտում ենք ավելի շատ խոսել, քան լսել: Ինչու է խոսող մարդը մեզ մոտ ավելի լավ տպավորություն թողնում, քան լսողը: Ինչ է ստանում խոսողը, որ չի ստանում լսողը: Հիշեք` դիմացինին ուշադիր լսելն այնքան կարևոր է, որքան առավոտյան լվացվելը: Լռելն ուժ է, որը քչերն են գիտակցում: Սովորեք լռել, երբ ասելիք չունեք: Եվ հիշեք Ֆրանկլինի խոսքերը. կարողացեք լռել, երբ ձեր խոսքերը շրջապատին կամ ձեզ ինչ-որ օգուտ չեն բերում: Խուսափեք դատարկ խոսակցություններից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

9 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»