Հաջողության գաղտնիքներ

Քննադատություն

Հեղինակ՝ Աշոտ Նանայան

Ինչո՞ւ քննադատել դիմացինին: Միևնույնն է` անօգուտ է… հարյուր մարդկանցից իննսունը չեն ընդունում իրենց սխալը, քանզի այն ստիպում է մարդուն պաշտպանվել, հարված է հասցնում նրա գոռոզությանը: Եվ որքան էլ գիտակցենք, որ սխալ ենք, մեր ինքնասիրությունը թույլ չի տա ընդունել դա: Աստված մարդկանց դատում է մահանալուց հետո միայն. ինչո՞ւ մենք անենք դա: Մարդկանց հետ շփվելիս հիշենք, որ գործ ենք ունենում ոչ թե տրամաբանորեն դատող, այլ զգացմունքային էակների հետ: Քննադատությունը նման է փոստային աղավնու. այն միշտ հետ է գալիս: Վերջապես չմոռանանք. յուրաքանչյուրիս կյանքում պետք է լինեն անձրևոտ օրեր, որպեսզի հետո փայլատակի արևը:

Հեղինակի մասին

Աշոտ Նանայան

4 մեկնաբանություն

    • Gohar jan kardaluc heto miguce shat angamner chkaroxanas hetevel dranc..hog che..ayd amne@ mardu mej dzevavorvum e tarineri entacqum,,da mek orva gorc che,,,bazum anvani mardik lav ardyunqneri hasel en shat tarineri djvar ashxatanqi shnorhiv miayn

      • Երևի տարիների դժվար աշխատանք ասելով նկատի ունեք կամքի ուժն ու համբերատարությունը… Համաձայն եմ, բայց պետք է նաև չմոռանալ մասսայի մասին: Չէ՞ որ եթե չքննադատելը սովորույթ դառնա հասարակությունում, դառնա ուղղակի նորմա, ավելի հեշտ կլինի բոլորիս համար: Ասածս իդեալական է թվում ու դժվար իրագործելի, բայց մեր (հատկապես նման նյութերի) միջոցով հնարավոր կլինի հասնել դրան ևս:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»