« »

Կյանքը թատրոն է…

Կյանքը թատրոն է

«Կյանքը թատրոն է, մարդիկ` դերասաններ». Վ. Շեքսպիր:

Կյանք… ո՞վ գիտի, թե ինչ է կյանքն իրականում… հավատացեք, որ այդպես էլ կապրենք, առանց իմանալու այս հարցի պատասխանը… Կյանքն ասես մի գիրք լինի, որը յուրաքանչյուրս գրում ենք այնքան ժամանակ, որքան ապրում ենք: Մենք չունենք ընտրություն այս հարցում. եթե ծնվել ենք, ուրեմն պետք է գրենք: Իսկ թե ինչ գրել, ինչպես գրել, որոշում ենք ինքներս…

Բայց էլի ազատ չենք. գրելու ժամանակ մեր գրքում հայտնվում են նոր մարդիկ, որոնց ևս պետք է դեր տանք ու ավելացնենք մեր գրքում, գիրք, որը սկսվում և ավարտվում է մեզանով… գլխավոր դերում մենք ենք` մեր արարքներով, ցանկություններով, նպատակներով, հաջողություններով… Այնտեղ նաև գրվում են մեր պլանները, որոնք միամտորեն կազմել ենք, կարծելով, որ ոչինչ չի խանգարի դրանք իրագործել:

Միամիտ ենք, այո՛, սա լեզվի թռիչք չէր, սա անկեղծ խոստովանություն էր: Ինչ կարծիք կկազմեիք այն տիկնիկի մասին, որը շարժվում է, երգում, կարծելով, թե դա հավերժ է, մոռանալով, որ մեջքին մի կոճակ ունի, և անկախ իր երգելու ու պարելու ցանկությունից, նա կերգի ու կպարի միայն այն ժամանակ, երբ մարդը դա ցանկանա: Բայց, ի տարբերություն տիկնիկի, մենք կարող ենք ընտրություն կատարել` ոչ միայն երգել ու պարել, այլև ապրել: Մենք էլ  ունենք կոճակ, որով վերջ է տրվում մեր կյանքին և որով փակվում է մեր այն հաստ գիրքը, որ կոչվում է ԿՅԱՆՔ…

ԿՅԱՆՔ, ԿՅԱՆՔ… սա այն է, ինչ ունենք բոլորս: Թող այս գիրքը լեցուն լինի ժպիտով, երջանիկ պահերով և բարի ու սիրելի մարդկանց դերերով:

Մենք ենք ընտրում մեր դերն այս գրքում:
Եկե՛ք գրենք գիրք այն մարդու մասին, ով իր արարքով հավետ կմնա բոլորիս սրտերում:
Իսկ Ձեզ կցանկանայի ունենալ դրական և հիշվող դեր այն թատրոնում, որ կոչվում է ԿՅԱՆՔ:

The following two tabs change content below.

Demetra

Անկեղծ եմ, հումորով ու հավատարիմ

Վերջին հոդվածները: Demetra (տեսնել բոլորը)

2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»