«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Մտորումներ

Մենք և բնությունը

Հեղինակ՝ zaraavi

Մի վարվիր ուրիշների հետ այնպես, ինչպես չէիր ցանկանա, որ քեզ հետ վարվեին:

Դեռ վաղ ժամանակաշրջանում մարդիկ սովորել են օգտվել բնության բարիքներից. ընտելացրել են վայրի կենդանիներին, ստացել են մշակաբույսեր, օգտվել են ծովային բարիքներից: Այն ժամանակ մարդը չէր պատկերացնում իր կյանքն առանց բնության: Դրա համար էլ բնությունը նրա համար պաշտամունքի առարկա էր: Նա այնքան էր կապված բնության հետ, որ սովորել էր նրա լեզուն, հասկացել էր նրա գաղտնիքները: Սակայն քաղաքակրթությունը հեռացրեց մարդուն բնությունից, և մոռացվեցին մեր նախապապերի կողմից թողած բոլոր գաղտնիքները: Այժմ էլ մենք կյանքի համար անհրաժեշտ գրեթե բոլոր բարիքները ստանում ենք բնությունից, սակայն առանց սիրելու այն: Մենք անխնա կերպով օգտագործում ենք բոլոր ռեսուրսները: Բայց չէ որ այդ ռեսուրսներն անսահմանափակ չեն: Դրանք անհրաժեշտ են նաև բնությանը: Մտածել եք, թե ինչու են այդքան շատացել բնական աղետները, ինչու են կարմիր գրքում աճել հազվագյուտ կենդանիների և բույսերի թիվը: Միթե՞ մեր մեղքով չէ այդ ամենը:

Քեզ եմ դիմում, մարդ, դու էլ բնության մի մասնիկն ես, մի սպանիր կենդանիներին, մի ոչնչացրու անտառները, մի աղտոտիր ջրային տարածքները. եթե նույնիսկ այսօր քո կյանքն ապահովում ես` վնասելով բնությունը, վաղը դու կկանգնես դատարկ տաշտակի առջև: Ես կոչ եմ անում բոլորին` պահպանենք մեր այդ մասնիկը, քանի որ առանց նրա մենք ոչինչ ենք: Սիրենք, պահպանենք, սնենք բնությունը, և նա կսիրի, կպահպանի ու կսնի մեզ: Երանի այս բոլոր կոչերը լսելի դառնային այն մարդկանց համար, ովքեր տանջելով սպանում են կենդանիներին թանկարժեք մորթու համար, հատում են հազարավոր ծառեր` առանց մտածելու հետևանքների մասին:

«Ես էլ եմ ուզում ապրել, ես էլ ունեմ նպատակներ և ունեմ իմ դերն այս կյանքում: Ես էլ պետք է պահեմ ու խնամեմ իմ ձագուկներին: Իսկ դու ոչնչացնում ես բոլոր միջոցները, ոչնչացնում ես ինձ և չգիտես, որ ոչնչացնում ես նաև քեզ: Եթե ես քեզ վնասում եմ, ապա միայն վախից, ինքնապաշտպանության համար: Ի՞սկ դու: Դու ոչնչացնում ես ինձ, որովհետև ագահ ես, անկուշտ, դու շատ փող ես ուզում աշխատել, ուզում ես հարուստ լինել: Իսկ ես ապրել եմ ուզում»:

Հեղինակի մասին

zaraavi

Կարծում եմ ինձ լավ կնկարագրեն իմ սիրելի աֆորիզմները
Вместо того, чтобы осуждать людей, постараемся понять их

When God created this world he also had some illusions

If you live to please other people, everybody may like you, but you are going to hate yourself .
Если шутка прячется за серьезное - это ирония; если серьезное за
шутку - юмор.
Ամեն ինչ կյանքում, ինչ ինձ չի սպանում, ինձ ավելի ուժեղ է դարձնում
Հնարավորի սահմանները որոշելու միակ ճանապարհն է` ԴՈՒՐՍ ԳԱԼ այդ սահմաններից
Я люблю тебя жизнь! Правда, не так извращенно и жестоко, как ты меня.
Ничто так не украшает женщину, как удачно подобранный мужчина.
В жизни все бывает, только не каждому достается.
Если желаешь, чтобы мир изменился, - сам стань этим изменением.

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»