Հաջողության գաղտնիքներ

Ով փնտրում է, նա կգտնի

Մեզանից յուրաքանչյուրը կյանքում ինչ-որ բան է ուզում գտնել: Մեկը երջանկություն, մյուսը փող, երրորդը ընտանիք, չորրորդը հանգստություն, խաղաղություն, մի մասը ճանաչում, հարգանք, պատիվ, մյուսները լավ տուն, կենցաղային լավ պայմաններ, ինչ-որ մեկն էլ ուզում է գտնել սենյակում կորցրած իր բանալիները: Իսկ ի՞նչ ենք անում մենք, երբ ուզում ենք գտնել սենյակում կորցրած մեր բանալիները: ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ: Մենք չենք պառկում բազմոցին և սպասում, որպեսզի բանալիներն իրենք գան թռնեն մեր գրպանը: Մենք չենք կանգնում սենյակի անկյունում, ձեռքը դնում ճակատներիս և հեռվից նայում, փորձելով հասկանալ, թե որտեղ կարող են լինել բանալիները: Մենք բարձրացնում ենք բարձերը, նայում ենք դարակներում, փնտրում ենք հագուստի գրպաններում, ամեն ինչ խառնում ենք իրար, միայն թե գտնենք այդ բանալիները, չէ՞ որ դրանք մեզ պետք են: Եվ արդյունքում բանալիները միշտ էլ գտնում ենք, որովհետև ով փնտրում է, նա կգտնի: Նույն ձև փնտրեք Ձեր երջանկությունը, Ձեր բարեկեցիկ կյանքը, Ձեր հանգստությունը: Նույն ձև փնտրեք Ձեր տեղը կյանքում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»