Աֆորիզմներ

Ներդրումային արքաները. Ջորջ Սորոս

Ես հարուստ եմ այն պատճառով, որ գիտեմ, թե երբ եմ սխալ… Ինձ հաջողվել է գոյատևել հիմնականում իմ սխալներն ընդունելով:

Ներդրումային որոշում կայացնելը նման է գիտական հիպոթեզի առաջ քաշմանը և դրա հետ կապված քննության հանձնմանը: Գլխավոր տարբերությունն այն է, որ ներդրումային որոշումների հիմքում ընկած հիպոթեզը նախատեսված է փող աշխատելու համար:

Ես կուզենայի գիրք գրել, որը կկարդացվեր այնքան ժամանակ, քանի դեռ մեր քաղաքակրթությունը կա, եթե կարողանայի նպաստել դրանով աշխարհի ավելի լավ ընկալմանը: Ես կգնահատեի դա ավելի շատ, քան ցանկացած հաջողություն բիզնեսում:

Ֆինանսական շուկաներն ընդհանուր առմամբ անկանխատեսելի են: Այնպես որ պետք է ունենալ տարբեր սցենարներ… Տեսակետը, որ դուք կարող եք կանխատեսել, թե ինչ կարող է պատահել հետագայում, հակասում է շուկայի հանդեպ ունեցած իմ հայացքներին:

Ֆինանսական շուկայի փուչիկները չեն աճում օդից: Դրանք ամուր հիմք ունեն իրականում, սակայն իրականությունը խեղաթյուրվում է սխալ պատկերացումներով:

Եթե ներդրումները ձեզ համար զվարճալի են, եթե դուք հաճույք եք ստանում դրանցից, հավանաբար ձեզ չի հաջողվի փող աշխատել: Լավ ներդրումները ձանձրալի են:

Հ.Գ.
Կարող եք կարդալ նաև Ջորջ Սորոսի մասին այս հոդվածը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

7 մեկնաբանություն

  • Հրաչ ջան շաաատ շնորհակալ եմ այս հոդվածի համար,իրականում իմ համար շաաատ ուսուցողական էր,հասկանում ես ինչի համար,,,,,,

    • Հա գիտեմ Գագիկ ջան, խնդրեմ, ընդհանրապես արժեթղթերի հետ կապված հոդվածներ որ գրում եմ ու պատկերացնում եմ, ումա պետք գալու, առաջինը դու ես 🙂

  • հա շնորհակալ եմ Հրաչ ջան,շաաատ ուրախ եմ =D ,որ ընդհանրապես արժեթղթերի հետ կապված հոդվածներ գրելուց, ինձ համար ես առաջինը գրում,դե Դու էլ գիտես,որ քո կայքի ամենօրյա այցելուներից մեկն էլ Ես եմ,որովհետև բացի արժեթղթերի հետ կապված հոդվածներից,ամեն մի հոդված,առանց բացառությունների շաաատ լավն են,,,,,

  • Հրաչ ջան մի գիրք ասեմ “Ինչպես է աշխատում փողը”,Մայքլ Բրեթի, պարզ ուղեցույց է ֆինանսական ներդրումների մասին…. քեզ ծանոթ գիրք ա?եթե չէ կառաջարկեմ ձեռք բերես…..

  • շնորհակալ եմ Հրաչ ջան,,,,դրանից հիմա վաճառքում չկա,բայց կարող ես ձեռք բերել Նոյան տապան հրատարակչությունից…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»