Մտորումներ

Ամենաթանկ բանն աշխարհում

Այս հոդվածը կրկին ուզում եմ նվիրել կնոջս: Ինչո՞ւ եմ դա անում: Որովհետև եթե չլիներ նա, չէին լինի նաև մնացած հոդվածները 🙂

Ես քիչ եմ մտածում ծերության մասին: Մի քիչ ծիծաղելի էլ կլիներ, եթե 28 տարեկանից մտածեիր ծերության մասին: Բայց երբ մտքովս մեկ-մեկ այդ պատկերներն անցնում են, երբ պատկերացնում եմ ինձ 40-50 տարի անց, առաջին բանը, որ ուզում եմ այդտեղ տեսնել, նա է: Նա` կրկին ինձ հետ, կրկին իրար հետ, միշտ իրար կողքի, իրար հոգսերով ապրող, իրար հաջողություններով ուրախացող, իրար աջակցող, իրար հասկացող, իրար հետ ստեղծող, ամեն ինչ իրար հետ կիսող, իրար հետ վայելող: Երբ նայում եմ այդքան տարի թռիչքով, առաջինը չեմ տեսնում հարստություններ, բիզնես, ընկերություններ և այլն, և այլն, այլ ընդամենը` նրան: Եթե նա կողքիս եղավ, կլինի նաև մնացածը:

Կան բաներ, որոնք անգնահատելի են. ծնողները, ընտանիքը, ընկերները, կինը :), առողջությունը, ազատությունը և այլն, իսկ մնացած բաները` ձեռք բերովի: Երբ հասկանում ես, որ անգնահատելին դու արդեն ունես, մնացածը մանրուք է թվում: Այդ անգնահատելին պետք է սիրել ու քո մի մասը նվիրել նրան: Դրա հիմքի վրա պետք է կառուցել մնացածը` գործնականը, նյութականը, ստեղծագործը: Գիտե՞ք ինչպես կարող եք իմանալ` դուք իսկապես սիրում եք ձեր կնոջը, ամուսնուն, ընկերոջը կամ ընկերուհուն: Եթե դուք պատրաստ եք նրա հետ տարիներով ապրել անմարդաբնակ կղզում, ուրեմն իսկապես սիրում եք: Ես պատրաստ եմ ողջ կյանքս ապրել քեզ հետ անմարդաբնակ կղզում` Լիդիա:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

21 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»