Հետաքրքիր է

Ամենաթանկ ջութակն ու կիթառը

Հեղինակ՝ Lusin

Աշխարհի ամենաթանկ ջութակը Ex-Vieuxtemps-ն է՝ Ջուզեպպե Անտոնիո Գվարներիի աշխատանքներից: Մեծ վարպետը քիչ ջութակներ է ստեղծել` 10 անգամ ավելի քիչ, քան Անտոնիո Ստրադիվարին, ինչից ենթադրվում է, որ իր գործում նա հասել է ամենաբարձր վարպետության: Գվարներիի ջութակը ստեղծվել է 1741թ-ին: Այն կոչվում է «Ex-Vieuxtemps» ի պատիվ իր նախկին սեփականատիրոջը՝ 19-րդ դարի հայտնի բելգիացի կոմպոզիտոր Անրի Վիետանի, ում այն պատկանել է ավելի քան 15 տարի: «Ex-Vieuxtemps»-ը ավելի քան 100 տարի չի օգտագործվել հանրային ելույթների ժամանակ: Եզակի երաժշտական գործիքը 2008թ-ին գնել է ռուս գործարար Մաքսիմ Վիկտորովը: Այդ գործարքի արժեքը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն գործարարի խոսքերով այն զգալիորեն ավելի բարձր է, քան նախորդ ռեկորդը (Ստրադիվարիի «Hammer»-ը, որը վաճառվել է $3 540 000): Երաժշտական այս գլուխգործոցը փորձագետների կողմից գնահատվում է $7 000 000: Այն փաստը, որ Ex-Vieuxtemps-ը աշխարհի ամենաթանկ ջութակն է, կասկած չի հարուցում:


Աշխարհի ամենաթանկ կիթառը

Աշխարհի ամենաթանկ կիթառը Fender Stratocaster-ն է: Վաճառվել է Կատարում, 2004թ-ի խոշոր ցունամիից տուժածներին օգնելու նպատակով կազմակերպված բարեգործական աճուրդի ժամանակ: Իր $2 800 000 արժեքով՝ այն գերազանցեց նախորդ ռեկորդը` $959 500-ը: Ըստ fender.com կայքի` գաղափարի հիմնադիրն էր Jamie Crompton-ը, ով Fender-ի եվրոպական վարչության ղեկավարն էր: Նա նման առաջարկով դիմել էր Bryan Adams-ին, ով իր հերթին զանգահարել էր իր արվեստագետ ընկերներին և հրավիրել նրանց թողնելու իրենց ինքնագրերը այս սովորական կիթառի վրա: Գաղափարին աջակցել էին 19 արվեստագետներ: Ահա նրանց ցանկը, ովքեր իրենց ստորագրությամբ դարձրեցին այս սովորական երաժշտական գործիքը աշխարհի ամենաթանկ կիթառը. Eric Clapton, Paul McCartney, Angus Young, Ray Davies, Tony Iommi, Noel Gallagher, Liam Gallagher, David Gilmour, Mark Knopfler, Jimmy Page, Mick Jagger, Pete Townshend, Jeff Beck, Keith Richards, Ronnie Wood, Brian May, Malcolm Young, Sting և իհարկե` Bryan Adams:

Հեղինակի մասին

Lusin

Լավագույն վերելքներն առջեւում են:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»