Հաջողության գաղտնիքներ

Ինչպես խրախուսել մարդկանց հասնելու հաջողության. գովասանք

Սրանից կես դար առաջ, Նեապոլի գործարաններից մեկում 10-ամյա մի տղա էր աշխատում: Նա մեծ ցանկություն ուներ երգիչ դառնալու, բայց նրա ուսուցիչը ասաց նրան. «Դու չես կարող երգել: Դու ընդհանրապես ձայն չունես: Դու սուլում ես ինչպես քամին պատուհանի ետևից»:

Բայց նրա մայրը, աղքատ գյուղացի կինը, գրկեց նրան, գովաբանեց և ասաց, որ նա կարող է երգել, որ գնալով նա երգում է ավելի ու ավելի լավ: Նա ոտաբոբիկ էր ման գալիս, որպեսզի փող խնայի տղայի երաժշտական դասերի համար: Գովասանքն ու մոր աջակցությունը փոխեցին տղայի կյանքը: Միգուցե դուք լսել եք նրա մասին: Նրա անունն է Կառուզո:

Տարիներ առաջ, Լոնդոնում, մի երիտասարդ երազում էր գրող դառնալու մասին: Բայց թվում էր՝ ամեն ինչ նրա դեմ է: Նա դպրոց հաճախեց ընդամենը չորս տարի: Նրա հորը բանտ նետեցին պարտքերը չվճարելու համար և տղան վաղ հասկացավ, թե ինչ է սովը: Վերջապես նրան աշխատանքի վերցրեցին՝ պիտակներ փակցնող առնետներով վխտացող նկուղում: Նա քնում էր ձեղնահարկում՝ իր պես անտուն երկու տղաների հետ:

Նա մեծ վստահություն ուներ գրելու իր ունակությունների վրա, բայց ստանում էր մերժումներ մեկը մյուսի հետևից: Վերջապես եկավ բաղձալի օրը, երբ նրա պատմությունը ընդունեցին: Ճիշտ է, դրա դիմաց նա ոչ մի գրոշ չստացավ, բայց խմբագիրը գովեց նրան: Նա ստացավ խմբագրի գնահատականը: Նա այնքան հուզված էր, որ աննպատակ թափառում էր փողոցներով և արցունքները հոսում էին նրա այտերի վրայով:

Գովասանքն ու գնահատականը, որ իր պատմությունը տպագրվել է, փոխեցին նրա կյանքն ամբողջությամբ: Եթե չլիներ այդ դեպքը, միգուցե նա ողջ կյանքն աշխատեր առնետներով վխտացող գործարանում: Միգուցե այդ տղայի մասին դուք նույնպես լսել եք: Նրա անունն է Չարլզ Դիքենս:

Հատված Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդել մարդկանց վրա» գրքից:

Հ.Գ. Առատաձեռն եղեք գովասանքի հարցում, գնահատեք մարդկանց:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»