«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Մի համեմատեք Ձեզ ուրիշների հետ

Բոլորիս կյանքում կան ինչ-որ մարդիկ, ինչ-որ կերպարներ, որոնց մենք ուզում ենք նմանվել: Այդ մարդիկ կարող են լինել անհասանելի աստղեր, գործարարներ, դերասաններ, կարող են լինել մեր շրջապատից: Երբ մենք մեզ համար ընտրում ենք նման մի «հերոսի», մենք ինչ-որ չափով ձեռք ենք բերում ուղղություն, որով կարող ենք շարժվել: Այդ ուղղության վերջը մենք տեսնում ենք, բայց ընթա՞ցքը… Ընթացքն ամենադժվարն է, որի մասին էլ այս հոդվածում կխոսենք:

Ընթացքի բարդությունը կայանում է նրանում, որ չկան ինչ-որ հստակ քայլեր, որոնք անելով մենք կարող ենք հասնել նույն հաջողություններին, որոնց հասել է մեր «հերոսը»: Եթե դուք վերցնեք ցանկացած հայտնի մարդու կյանքը և քայլ առ քայլ կրկնեք նրա բոլոր քայլերը, վերապրեք նրա կենսագրությունը, ավելի հավանական է, որ դուք չեք հասնի այն ամենին, ինչին հասել է նա: Պատճառները պարզ են` նա նա է, դուք դուք, նա իր մտածելակերպն ունի, դուք ձեր, նա իր ժամանակներում է ապրել, դուք ձեր, նրա շրջապատն այլ է, ձերն այլ, և վերջապես նրա կյանքում կան մի շարք բաներ, որոնք դուք չեք գտնի ոչ մի կենսագրությունում: Այդ պատճառով վերցնել ու կրկնօրինակել «հերոսին»` անիմաստ է: «Հերոսը» վերջնակետն է, բայց ընթացքը պետք է լինի Ձերը: Այդ «ընթացքում» երբեք մի համեմատեք ձեզ ձեր հերոսների հետ: Եթե փորձեք համեմատվել, ավելի հաճախ կտխրեք, քանի որ կտեսնեք, որ ձեր «հերոսից» դեռ շատ հեռու եք: Հիշեք` դուք ունիկալ եք, դուք միակն եք, դուք ունենալու եք այն կյանքը, որը դեռ ոչ ոք չի ունեցել: Դրա մասին մտածեք…

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»