«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողակ մարդիկ

Հետաքրքիր փաստեր Թոմաս Էդիսոնի մասին

Հեղինակ՝ Lusin

Կինն արտասվելով դուրս եկավ բժշկի սենյակից` գրկած իր մռայլ փոքրիկին: Բժշկի ախտորոշումը ցնցել էր նրան:
– Ցավում եմ, – ասաց բժիշկը` զննելով և մի քանի հարց տալով երեխային, – բայց Ձեր որդին մտավոր թերզարգացած է: – Խորհուրդ կտամ նրան ընդհանրապես դպրոց չտանել:
Մայրն ամեն դեպքում երեխային դպրոց տարավ: Սակայն դա շատ կարճ տևեց: Մեկ ամիս անց ուսուցչուհին եկավ ծնողների մոտ և պատմեց.
– Նա այնքան հիմար է, որ նրա ուսումը շարունակելն ուղղակի անիմաստ է:
Հետագայում տղան կրթությունը շարունակեց տանը:
Նա Թոմաս Ալվա Էդիսոնն էր:


***

Էդիսոնի բարեկամները երկար ժամանակ զարմանում էին, թե ինչու է նրա դռնակն այդպես ծանր բացվում: Վերջապես նրանցից մեկը հարցրեց.
– Դու այնպիսի հանճար ես, որ կարող ես ամենալավ դուռը սարքել:
– Ինձ թվում է, – պատասխանեց Էդիսոնը,- որ դռնակն իրոք հանճարեղ է պատրաստված: Այն պոմպով միացված է ներքին ջրացանցին: Այնպես որ, ամեն անգամ, երբ դուք այն բացում եք, մոտ քսան լիտր ջուր եք լցնում ցիստեռնը:

***

– Ես հրաշալի գաղափար ունեմ, – ասաց մի երիտասարդ Էդիսոնին: – Ուզում եմ հնարել ունիվերսալ լուծիչ. հեղուկ, որն ամեն ինչ կլուծի իր մեջ: Բայց գումար չունեմ, որ իրականացնեմ այս գաղափարը:
– Ունիվերսալ լուծի՞չ, – զարմացավ Էդիսոնը, – Հետաքրքիր է, իսկ ինչի՞ մեջ եք պատրաստվում այն պահել:

***

Մի անգամ կինը հիշեցնում է Էդիսոնին, որ նա պետք է գնա ինչ-որ տեղ` հանգստանալու:
– Որտե՞ղ, – հարցնում է նա:
– Ինքդ ընտրիր, ինչ-որ հարմար տեղ:
– Ես արդեն ընտրել եմ, – ասաց Էդիսոնը, – վաղն էլ հենց կգնամ:
Հաջորդ առավոտյան կինը գտնում է նրան իր լաբորատորիայում:

Հեղինակի մասին

Lusin

Լավագույն վերելքներն առջեւում են:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»