Հաջողության գաղտնիքներ

Շարժվիր քո ճանապարհով

Աշակերտը հարցրեց իմաստունին.
– Եթե ինչ-որ մեկն ինձ հարվածի, ի՞նչ պետք է ես անեմ:
Իմաստունը պատասխանեց.
– Իսկ ի՞նչ կանես դու, եթե քո վրա ծառից չոր ճյուղ ընկնի և հարվածի քեզ:

Աշակերտը պատասխանեց.
– Ինչ պետք է անեմ, դա ուղղակի պատահականություն է, պարզ զուգադիպություն, որ ես հայտնվեցի ծառի տակ այն ժամանակ, երբ դրա վրայից ճյուղ ընկավ:

Իմաստունն ասաց.
– Ուրեմն նույն բանն արա: Ինչ-որ մեկը ցասումի մեջ էր, զայրացած, անկառավարելի և հարվածեց քեզ: Դա նույնն է, որ ծառի վրայից ճյուղ ընկնի քեզ վրա: Թող դա չանհանգստացնի քեզ, պարզապես շարունակիր գնալ քո ճանապարհով, կարծես ոչինչ էլ չի եղել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»