Արժեթղթեր

Amazon.com. բաժնետոմսեր

Հեղինակ՝ Harust Tga

Այսօր Ձեր ուշադրությունն ուզում եմ գրավել օնլայն առևտրի արդի ամենահզոր ընկերության՝ Amazon-ի վրա:

Ընդհանուր առմամբ, իմ նպատակն է ներկայացնել ընկերություններ, որոնց արժեթղթերը հետաքրքրություն են ներկայացնում, այսինքն դրանց բաժնետոմսերի գինը հնարավոր է կտրուկ աճի կամ նվազի ապագայում, կամ այն հաստատուն կերպով աճում կամ նվազում է ժամանակի ինչ-որ հատվածում:

Տվյալ պարագայում Amazon-ը ինձ հետաքրքիր է մի քանի պատճառներով՝ դրա բաժնետոմսերի գինը անցյալ տարվա սկզբից $127-ից հասել է $240: Թեև տվյալ պահին այն առավելագույն $260-ից $20 նվազել է, բայց ընդհանուր առմամբ՝ միտում ունի աճելու: Amazon-ը նաև հետաքրքիր է նրանով, որ այն միշտ նոր շուկաներ է փնտրում և չի սահմանափակվում տվյալ պահին գործող փող վաստակելու եղանակներով:

Ո՞րն է ընկերության հաջողության գաղտնիքը: Կարծում եմ՝ հիմնական կետերից մեկը, եթե ոչ հիմնականը՝ ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսն է: Նա ընկերության հիմնադիրն է և այդ ամենը ստեղծել է զրոյից: Սթիվ Ջոբսի՝ կյանքից հեռանալուց հետո, հենց Ջեֆին են վերագրում Ամերիկայի թիվ մեկ ղեկավարի տիտղոսը: Նա իր բիզնեսի հիմքում դրել է հաճախորդի պաշտամունքի առարկան և աշխատում է հնարավորինս մատչելի դարձնել իր մատուցած ծառայությունները, ինչպես նաև արտադրվող ապրանքները: Այսպիսով, նա հակառակվում է Apple ընկերության որդեգրած քաղաքականությանը, որի արտադրանքը շատ որակով է, բայց չափից դուրս թանկ և ինչ-որ իմաստով՝ նույնիսկ գերագնահատված:

Ջեֆի ուշադրությունը հաճախորդի նկատմամբ ուղղակի աննախադեպ է. պատմում են, որ կարևոր խորհրդակցությունների ժամանակ նա աթոռներից մեկը դատարկ է թողնում՝ ասելով, որ տվյալ աթոռին նստած է հաճախորդը՝ սենյակի ամենակարևոր մարդը: Տվյալ օրինակով Ջեֆն ուզում է, որ իր աշխատակիցները մտովի պատկերացնեն, թե ինչ կարծիք կունենա հաճախորդը այս կամ այն մտքին, ապրանքին կամ ծառայությանը:

Amazon-ի կողմից արտադրվող Kindle թաբլետ/պլանշետները վաճառվում են գրեթե իրենց ինքնարժեքով: Kindle-ներից ամենաթանկը՝ Kindle Fire HD 8,9-ն, արժե $299: Նման ռազմավարության նպատակն իմ պատկերացմամբ շուկայի գրավումն է: Amazon-ը գաղտնի է պահում վաճառված Kindle-ների քանակը, բայց 2011 թվականի դեկտեմբեր ամսվա վերջին նա հայտարարեց, որ վերջին երեք շաբաթների ընթացքում վաճառել է մեկ միլիոն Kindle շաբաթական:

Այսպիսով, իմ անձնական եզրահանգումը հետևյալն է. Amazon-ի բաժնետոմսերի գինը մոտակա ամիսներին և հատկապես տարվա վերջում, երբ առևտուրը թեժանում է, աճելու է:

Հեղինակի մասին

Harust Tga

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»