Հետաքրքիր է

Աշխարհի ամենաթանկ տունը

Հեղինակ Lusin

Աշխարհի ամենաթանկ տունը Antillia-ն է: Այն իր անվանումը ստացել է ի պատիվ մի խորհրդավոր կղզու, որն առաջինն է եղել իտալական քարտեզում՝ 1424թ-ին, և գտնվում է Ատլանտյան օվկիանոսում` Պիրենեյան թերակղզուց դեպի արևմուտք: Տունը պատկանում է հնդիկ մուլտիմիլիարդատեր Մուկեշ Ամբանիին, ով ղեկավարում է Reliance Industries նավթաքիմիական կորպորացիան: «Ամենաթանկ տուն» ծրագիրն իրականացվել է 4 տարվա ընթացքում: Ծրագիրը ներկայացվել է Perkins and Will ընկերության կողմից:

Տունը բաղկացած է 27 հարկերից, ունի 168 մետր բարձրություն (դա 60 հարկանի շենքի բարձրությունն է, պարզապես այստեղ հարկերը կրկնակի բարձր են), իսկ ընդհանուր տարածքը կազմում է 400 հազ քառ. մետր, որի մեծ մասը ապակուց է: Յուրաքանչյուր հարկում ձգվում է փարթամ այգի: Այդ գերժամանակակից շինության 6 հարկերը տրամադրված են ավտոտնակներին, որոնցում տեղավորվում է 168 ավտոմեքենա: Բացի այդ, տունն ունի լողավազան, թատրոն` 65 նստատեղով, գինետուն, յոգայի սրահ, ամառային պարտեզ` 4 հարկերում, մեծ պարասրահ` բյուրեղյա ջահերով, ուղղաթիռի հրապարակ և այլն: Սպասարկող անձնակազմը բաղկացած է 600 մարդուց, ովքեր հետևում են տան կարգուկանոնին: Աշխարհի ամենաթանկ տունը գնահատվում է շուրջ $2 մլրդ դոլար: Այն նաև աշխարհի ամենամեծ տունն է:

Հեղինակի մասին

Lusin

Լավագույն վերելքներն առջեւում են:

3 մեկնաբանություն

  • Ես այս տան մասին տեղյակ էի,միայն մի բան ասեմ,որ Մուկեշ Ամբանին,ոչ թե մուլտիմիլիոնատեր,այլ միլիարդատեր է,իհարկե իմ իմանալով ;).

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»