Հաջողության գաղտնիքներ

Հաջողությունը սկսվում է պարզ բաներից

Կարելի է համարել, որ մարդը հաջողության է հասել, եթե նա ապրել է լավ, ծիծաղել շատ և սիրել: Եթե նա վայելել է շատ մարդկանց հարգանքն ու փոքրիկ երեխաների սերը: Եթե նա գտել է իր տեղը կյանքում և կարողացել լցնել այն կամ իր աճեցրած գեղեցիկ ծաղիկներով, կամ հրաշալի ստեղծագործություններով, կամ էլ փրկված հոգիներով: Նա հաջողության է հասել, եթե չի ժլատացել շնորհակալանքի խոսքերի վրա, գնահատել է աշխարհի գեղեցկությունը և չի ամաչել այդ մասին խոսել: Եթե նա տեսել է մարդկանց մեջ միայն ամենալավը և կիսվել իր ամենալավով: Եթե նրա կյանքը ոգեշնչել է մարդկանց, իսկ նրա մասին հիշողությունները՝ մնացել նրանց սրտերում (Բեսսի Սթենլի):

Իրականում հաջողության հասնելու մասին խոսակցություններն երբեմն տանում են խճճված, բարդ ուղղություններով: Բայց հաջողությունը սկսվում է պարզ բաներից: Պարտադիր չէ հայտնվել ճիշտ պահին ճիշտ վայրում կամ «հեղափոխական» ինչ-որ գաղափարներ ունենալ կամ տարիներով կրթվել, ինքնազարգանալ, որպեսզի հաջողակ լինել: Այդ ամենն իհարկե ազդում է հաջողության հասնելու վրա և որոշ դեպքերում` շատ է ազդում, բայց դա հիմքը չէ: Հիմքն ավելի պարզ է, հիմքը մեր առօրյան է, մեր արած փոքրիկ քայլերը: Այդ քայլերն ուղղված չեն կոնկրետ նպատակների համար, դրանք մեր կյանքի, ապրելու քայլերն են. ինչու այսօր գնացինք այստեղ և ոչ թե այնտեղ, ինչու այսօր զարթնեցինք ուշ, այլ ոչ թե շուտ, ինչու այս մարդու հետ այսպես խոսեցինք, իսկ մյուսի հետ այնպես, ինչու այս գործը կիսատ թողեցինք, իսկ մյուսը վերջացրեցինք, ինչու մեկին ժպտացինք, մյուսին խոժոռ նայեցինք, ինչու այս զանգը կատարեցինք, մյուսը հետաձգեցինք, ինչու այս մարդուն օգնեցինք, մյուսին չօգնեցինք, ինչու մի բանը փորձեցինք, մյուսը չփորձեցինք: Նման ամենօրյա քայլերից է սկսվում հաջողությունը: Եթե հիմքն ամուր չէ, դրա վրա դժվար է ինչ-որ բան կառուցել: Արեք այնպես, որ ձեր ամենօրյա, պարզ քայլերն օգտակար լինեն և ձեզ հաճույք պատճառեն:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»