Անձնային աճ

Բարձացրեք ձեր արդյունավետությունը 1%-ով

Ամերիկյան բասկետբոլի պատմության մեջ ամենահանճարեղ մարզիչը Փեթ Ռայլին էր, ով ղեկավարում էր «Լոս Անջելես Լեյքերս» թիմը: 1986թ-ին թիմի խաղացողները եկան եզրակացության, որ իրենք այլևս աճելու տեղ չունեն: Բայց նա համոզեց խաղացողներին լավացնել իրենց խաղն ընդամենը 1%-ով: Մեկ տոկոսը ծիծաղելի փոքր թիվ էր թվում, բայց Ռայլին խաղացողների համար փոքրիկ հաշվարկ արեց: Եթե տասներկու խաղացողներ խաղի 5 բաղադրիչներում բարելավեին իրենց խաղն ընդամենը 1%-ով, ապա ընդհանուր թիմը կդառնար ավելի արդյունավետ 60%-ով: Նա ասում էր, որ միգուցե բավարար լիներ նույնիսկ 10%-ը չեմպիոնական տիտղոսին արժանանալու համար, բայց յուրաքանչյուրի հաշվարկով 1%-ը լիովին հնարավոր էր և առանձնակի մեծ ջանքեր չէր պահանջի: Խաղացողները լսեցին մարզիչի խորհուրդը և նույն տարում դարձան չեմպիոն:

Ենթադրենք, դուք որոշել եք դառնալ ավելի լավը ձեր կյանքի 5 ոլորտներում` առողջություն, մարդկանց հետ շփում, ֆինանսներ, զգացմունքներ և աշխատանք: Եթե դուք անեք դա ամեն ամիս, մեկ տարվա ընթացքում, ապա 1 տարի հետո ձեր արդյունավետությունը կաճի 60%-ով:

Սա հատված էր Բոդո Շեֆերի «Հաղթողների օրենքները» գրքից: Հիշեք` հաղթողները երբեք չեն մնում նույն տեղում: Նրանք անընդհատ բարելավում են իրենց, անընդհատ աճում են: Չի կարող գալ մի կետ, որից հետո աճելու տեղ այլևս չլինի: Հիշեք, թե ինչ էր ասում Սոկրատը` ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ: Եթե մարդկության պատմության ընթացքում ամենահանճարեղ մարդկանցից մեկն էր այդպես ասում, ապա ինչ պետք է ասենք մենք` հասարակ մահկանացուներս:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»