«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Դուք այն եք, ինչին հավատում եք

Վաղուց, շատ վաղուց, բարձր լեռան վրա մի արծիվ էր ապրում: Իր բնում արծիվը չորս խոշոր արծվի ձու ուներ: Մի օր երկրաշարժ տեղի ունեցավ, լեռն ուժեղ ցնցվեց և ձվերից մեկը գլորվեց ներքև՝ հայտնվելով լեռան ստորոտում գտնվող հավերի ֆերմայում: Հավերը գիտեին, որ պետք է պահեն, պաշտպանեն արծվի ձուն, ուստի այդ պարտականությունն իր վրա վերցրեց ծեր հավերից մեկը:

Բայց մի օր ձուն կոտրվեց և մի գեղեցիկ արծվիկ ծնվեց: Ցավոք, արծիվը մեծանում էր որպես հավ: Շուտով նա ինքն էլ սկսեց հավատալ, որ ինքը ոչ այլ ինչ է, քան հավ: Արծիվը սկսեց սիրել իր տունն ու ընտանիքը, բայց ներսում նա տխուր էր: Մի օր, երբ խաղում էին ֆերմայի բակում, արծիվը երկինք նայեց և բարձր ճախրող արծիվների մի խումբ նկատեց:

Ա՜խ, – հոգոց հանեց արծիվը, – ես նույնպես կուզեի այս թռչունների պես ճախրել:

Հավերը սկսեցին լիաթոք ծիծաղել:
– Դու չես կարող այդ թռչունների պես ճախրել, դու հավ ես, հավերը չեն ճախրում:

Բայց արծիվը շարունակում էր նայել վերև՝ ճախրող թռչուններին՝ իր իսկական ընտանիքին՝ երազելով նրանց հետ լինել: Ամեն անգամ, երբ արծիվը պատմում էր իր երազանքի մասին, նրան ասում էին, որ այդպես չի կարող լինել: Եվ արծիվը սկսեց հավատալ դրան: Որոշ ժամանակ անց նա դադարեց երազել և շարունակեց ապրել իր կյանքով՝ որպես հավ: Վերջապես, երկար կյանք ապրելուց հետո, արծիվը մահացավ:

Պատմության խրատը. դուք դառնում եք այն, ինչին հավատում եք: Այնպես որ, եթե երբևէ երազել եք արծիվ լինել, հետևեք ձեր երազանքին, այլ ոչ թե լսեք, թե ինչ են ձեզ ասում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»