«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության պատմություններ

Հաջողության պատմություններ

Հաջողությունը վարակիչ է: Վարակիչ է հաջողության հասնելու ձգտումը: Որքան մարդիկ կան, որոնք ոգեշնչվել են այլ մարդկանց հաջողություններով և իրենք հասել ավելի մեծ հաջողությունների: Համոզված եմ, որ Ձեր կյանքում նույնպես եղել են շատ պատմություններ: Հիշում եք, թե ինչպես մի անգամ արեցիք այն, ինչը երբեք չէիք հավատում, որ կարող եք անել: Հիշում եք, թե ինչ զգացումներ ունեիք դրանից հետո: Դա Ձեր հաջողության փոքրիկ պատմությունն էր, առաջիններից մեկը, բայց ոչ վերջինը: Այդ պատմությունը Ձեզ ցույց տվեց, որ դուք ունեք չբացահայտված ուժեր: Այն ավելացրեց Ձեր վստահությունը, բացեց Ձեր երկրորդ շնչառությունը: Դուք երբեք չեք մոռանա հաջողության Ձեր այդ փոքրիկ պատմությունը: Իսկ միգուցե՞ պատմել նաև մարդկանց:

Այստեղ փորձելու ենք բացահայտել հաջողության պատմություններ մեր կյանքից: Դրանք իրոք կարող են լինել շատ փոքրիկ: Դա կարող է լինել պատմություն, որն եղել է 10 րոպեի ընթացքում, կարող է լինել տարիներով ձգված աշխատանքի արդյունք: Երբեմն այդ պատմություններից շատերն անհավանական են թվում, քանի դեռ չի հայտնվում մեկը, ով պատմում է, որ արել է դա: Այսօր այդ մեկը Դուք եք, այսօր Դուք եք Հաջողության բլոգի գլխավոր հերոսը: Պատմեք ցանկացած պատմություն, որ եղել է Ձեր կյանքում և այս պահին Ձեր մտքով անցնում է: Դա կարող է լինել պատմություն, թե ինչպես Դուք հաղթեցիք օլիմպիադայում կամ մրցույթում, ինչպես ծանոթացաք հայտնի մարդու հետ, ինչպես կարողացաք մեկնել Ձեր երազանքների երկիրը, ինչպես ընդունվեցիք Ձեր սիրած աշխատանքին, ինչպես սկսեցիք ստեղծագործել, ինչպես բացեցիք Ձեր կայքը, ինչպես հաղթահարեցիք անհաղթահարելի հիվանդությունը, և այլն, և այլն: Չմտածեք, որ ինչ-որ պատմություն այնքան փոքրիկ է, որ չարժե դրա մասին պատմել: Ցանկացած փոքրիկ պատմություն հիմք է ավելի մեծ պատմությունների, միգուցե ոչ Ձեզ համար, բայց ինչ-որ մեկի:

Այնպես որ, ուղարկեք մեզ հաջողության Ձեր պատմությունը, կամ գրանցվեք կայքում և ավելացրեք այն ինքնուրույն, կամ ամենահեշտ տարբերակը` ավելացրեք այն մեկնաբանություններում, իսկ մենք կվերցնենք և կավելացնենք այն որպես առանձին հոդված: Ուղարկելիս կարող եք նշել Ձեր անունը, կամ ցանկացած ինֆորմացիա Ձեր մասին: Ցանկության դեպքում` կարող եք մնալ նաև անանուն: Նաև, կարող եք տարածել այս հոդվածը այն մարդկանց շրջանակում, ովքեր ուզում են պատմել իրենց պատմությունները:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»