«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Արժեթղթեր

Վերջին տարում LinkedIn-ը թանկացել է գրեթե 2 անգամ

Հեղինակ՝ Harust Tga

Այսօր խոսելու ենք աշխարհի ամենաճանաչված սոցիալական ցանցերից մեկի՝ LinkedIn-ի մասին: Սոցիալական ցանցերի աշխարհում այն գտնվում է այնպիսի հզորների կողքին, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը կամ Pinterest-ը: Իմիջիայլոց, նշված սոցիալական ցանցերի մեջ LinkedIn-ը առաջինն էր, որ դուրս եկավ IPO-ի: Դա տեղի ունեցավ 2011թ-ի մայիսին: Ի տարբերություն IPO իրականացրած մյուս առաջատարի՝ Facebook-ի, LinkedIn-ի ֆինանսական ցուցանիշները դրական են: Բաժնետոմսերի գինն այս պահին $114.5 է: Դրանք կայուն աճ են գրանցել այս տարվա սկզբից՝ աճելով $63-ից:

LinkedIn-ը մասնագիտացված սոց. ցանց է, որտեղ մարդիկ գրանցվում են հետևյալ նպատակներով՝

  • ձեռք բերել նոր գործնական կապեր
  • աշխատանք գտնել
  • աշխատող գտնել
  • առաջխաղացնել ընկերությունը
  • այլ

Կարելի է ասել, որ LinkedIn-ը շատ հաջողված նախագիծ է: Սկսելով ամենացածրից` այն դանդաղորեն հասել է իր հիմնական նպատակին՝ դառնալով թիվ 1 HR ցանցը:

LinkedIn-ի պատմությունը սկսվել է Ռեյդ Հոֆմանի ճաշասենյակից 2002 թվականին: Կայքի պաշտոնական բացումը եղել է 2003թ-ի մայիսի 5-ին: Առաջին ամսվա վերջում այն արդեն ուներ 4500 գրանցված անդամ: Այժմ LinkedIn-ից օգտվում է ողջ աշխարհը:

Հեղինակի մասին

Harust Tga

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»