«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Ամեն ինչ գրողի ծոցը: Սկսի՛ր և արա՛

Virgin-ի աշխատակիցներն ինձ անուն են դրել` «Պարոն Այո»: Նրանք ինձ այդպես են անվանում, որովհետև ես երբեք չեմ ասում «ոչ»: Ես միշտ գտնում եմ ավելի շատ պատճառներ, որպեսզի ինչ-որ բան անեմ, քան չանեմ: Իմ նշանաբանն է. «Ամեն ինչ գրողի ծոցը: Սկսի՛ր և արա՛»: Ես երբեք չեմ ասում. «Ես չեմ կարող անել դա, քանի որ չգիտեմ, թե ինչպես են դա անում»: Ես միշտ փորձում եմ: Ես թույլ չեմ տալիս հիմար կանոններին կանգնեցնել ինձ: Ես ասում եմ իմ աշխատակիցներին. «Եթե դուք ուզում եք ինչ-որ բան անել, վերցրեք և արեք»: Դրանից շահում են բոլորը: Մարդիկ աշխատում են, նրանց գաղափարները գնահատվում են արժանվույնս, իսկ Virgin-ը միայն շահում է նման եռանդից ու նվիրվածությունից:

Ես համոզված եմ` չի կարելի թույլ տալ, որպեսզի քեզ կանգնեցնի «հնարավոր չէ» թշվառ արտահայտությունը: Եթե դու չունես բավականաչափ փորձ դրված նպատակին հասնելու համար, փնտրիր այլ ուղիներ: Եթե ուզում ես թռչել, գնա օդանավակայան, այնտեղ թեյ վաճառիր: Եվ աչքերդ միշտ բաց պահիր: Նայիր և սովորիր: Պարտադիր չէ գեղարվեստական քոլեջ ավարտել, որպեսզի նորաձևության դիզայներ դառնալ: Ընդունվիր աշխատանքի դիզայներական ընկերությունում որպես հավաքարար, ավելը ձեռքիցդ բաց մի թող, և շարժվիր աստիճաններով դեպի վեր:

Հատված Ռիչարդ Բրենսոնի «Ամեն ինչ գրողի ծոցը: Սկսի՛ր և արա՛» գրքից:

Հ.Գ.
Երևի գաղտնիք չէ, որ Ռիչարդ Բրենսոնն իմ ամենասիրած գործարարներից է: Երբ կարդում ես նրա տողերը, մոտդ այսպիսի զարմանալի զգացողություն է առաջանում` «միշտ մոտ եղիր երազանքիդ, ինչ էլ որ լինի: Երբեք չմտածես, որ քեզ մոտ ինչ-որ բան չի ստացվի: Միշտ գտիր պատճառներ մտքինդ անելու համար: Եվ արա՛ դա»: Այս մարդու գրքերը ժամանակին ինձ շատ են ոգեշնչել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»