Հաջողության պատմություններ

Մարդիկ, ովքեր սկսեցին զրոյից և աշխատեցին միլիոններ

Շեպ և Իեն Մյուրեյ եղբայրներն իրականում իրենց այդքան էլ երջանիկ չէին զգում՝ աշխատելով Մանհեթենի գրասենյակներում: Դա էր պատճառը, որ 1998թ-ին Շեպը, ով գովազդի բաժնի ղեկավարն էր, և եղբայրը՝ ով աշխատում էր հասարակության հետ կապերի գծով ոչ մեծ ընկերությունում, 10 րոպեի տարբերությամբ լքեցին իրենց աշխատավայրերը և որոշեցին կյանքի կոչել իրենց «հիմար» գաղափարը և սեփական բիզնես սկսել: Vineyard Vines ընկերությունը ստեղծվեց այս երկու եղբայրների շնորհիվ, ովքեր, օգտագործելով իրենց վարկային քարտերի վրա եղած վերջին գումարները, կարողացան ստեղծել փողկապների վաճառքով զբաղվող ամենահաջողակ ընկերություններից մեկը: Սկզբում նրանք վաճառում էին փողկապներն անմիջապես փողոցում, բարերում, լողափերում, և հենց առաջին շաբաթվա ընթացքում վաճառեցին 800 փողկապ: Ոգևորված հաջողությունով՝ նրանք պատվիրեցին փողկապների նոր քանակ, մարեցին կուտակված պարտքերն ու վարձեցին առաջին գրասենյակը: 10 տարի է անցել այդ օրերից և այժմ Vineyard Vines ընկերությունը ԱՄՆ-ում հագուստի հայտնի խանութներից է՝ 100 մլն դոլար տարեկան շրջանառությամբ:

Ռիկ Վետցելն ու Բիլլ Ֆելպսն աշխատում էին Nestle-ում, երբ ծնվեց Wetzels Pretzels ընկերության գաղափարը: Նրանք գործուղման էին մեկնել, երբ ինքնաթիռում Վետցելը Ֆելպսին պատմեց կնոջ գաղափարը՝ պատրաստել գերմանական հատուկ ոճի կարկանդակներ և վաճառել դրանք առևտրի մեծ սրահներում: Այնուհետև, ողջ գիշեր նրանք բարում նստած միայն անձեռոցիկներ էին պատվիրում, քանի որ պլանավորում էին իրենց բիզնեսի հետագա քայլերը: Վետցելը վաճառում է իր մեքենան և բավական գումար կուտակելով՝ իր ողջ ազատ ժամանակը տրամադրում այս գործին: Կարկանդակները նրանք պատրաստում էին Ֆելպսի տանը: Մի անգամ էլ նրանց աչքով ընկնում է հայտարարություն նոր բացվող առևտրի կենտրոնի մասին: Եկել էր պահը գործելու: Ընկերները հրավիրում են առևտրի կենտրոնի ղեկավարին և հյուրասիրում նրան: Նրան այնքան են դուր գալիս կարկանդակները, որ նա վարձով տեղ է հատկացնում դրանց վաճառքի համար: Ընկերները որոշում են հեռանալ Nestle-ից: Դա 1994թ էր: Այսօր ԱՄՆ-ում գործում է Wetzels Pretzels-ի շուրջ 250 վաճառակետ, որոնց շրջանառությունն անցնում է տարեկան 100 մլն դոլարը:

Դանա Սինկլերն ու Ալեքս Դձիդուժիսկին աշխատում էին Նյու-Յորքյան Lafayett ռեստորանում: Նրանք յուրահատուկ ուտեստ էին որոշել պատրաստել և հյուրասիրել բարի մոտ նստած հաճախորդներին (քանի որ դա այն տեղն էր, որին մոտենում էին մարդիկ առաջին հերթին), սակայն մերժվեցին: Դա էր պատճառը, որ նրանք որոշեցին հեռանալ և սեփական բիզնես սկսել: Շուտով շուկայում հայտնվեցին նրանց բանջարեղենային չիպսերը, որոնք սիրվեցին սպառողների կողմից: 1990թ-ին բացվեց Terra Chips ցանցը, որն իր բնույթով միակն էր աշխարհում և բիզնեսը սկսեց զարգանալ: Ընկերությունն այդ ժամանակ արդեն ուներ տարեկան շուրջ 23 մլն դոլարի վաճառք, ինչն արդեն մեծ հաջողություն էր: 1995թ-ին ընկերության բաժնետոմսերի 51%-ը ձեռք բերվեց մի խումբ ներդրողների կողմից, ինչը դարձրեց նրա հիմնադիրներին միլիոնատեր:

Այս օրինակները ցույց են տալիս, որ եթե կա գաղափար, ապա պետք է անցնել գործի՝ առանց երկար մտածելու: Հուսով եմ` այս պատմությունները խթան կհանդիսանան ձեզ` հավատալ սեփական ուժերին և շարժվել առաջ: Հիշեք՝ ոչինչ միանգամից չի լինում: Ինչպես ասել է De Beers ընկերության հիմնադիրը. «Շտապել պետք է դանդաղ»:

Ի դեպ՝ Հայաստանում գործում է կազմակերպություն, որը բաց է յուրաքանչյուր անհատի և ուսանողի համար, ովքեր ցանկանում են շահույթ ստանալ, գիտելիքներ ձեռք բերել և հմտանալ վաճառքի ոլորտում: Եթե դուք նպատակասլաց եք, ցանկանում եք ինչ-որ բանից սկսել և սեփական աշխատասիրության շնորհիվ գումար վաստակել, ապա այս առաջարկը, կարծում եմ, ձեզ համար է: Մանրամասները կարող եք իմանալ` գրելով businessevolution.info@gmail.com հասցեին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»