Հաջողության գաղտնիքներ

Պարզ մտածեք. պարզ մտածելն ավելի բարդ է

«Փղին 3 քայլով մտցրու սառնարանը», — ասաց մի անգամ ընկերս, երբ տրամաբանական հարցեր էինք իրար տալիս: Հիմա մտածում եմ. երևի փիղը սառնարանում տեղ չի անի, կամ սառնարանը պետք է շատ մեծ լինի, կամ էլ միգուցե փիղ նկատի ունի ոչ թե իրական փիղ, այլ փղի ա՞յլ տեսակ: Իսկ որո՞նք են 3 քայլերը: Սկզբում երևի ոտքը պետք է մտցնի, հետո… բայց չէ, այդ դեպքում քայլերը կանցնեն 3-ը: Հմմմ… ո՞րն է պատասխանը: Իսկ պատասխանը, պարզվում է, շատ պարզ էր. բացում ես սառնարանի դուռը, փիղը մտնում է, փակում ես այն:

Այս հումորը պարզվում է բավական հին է, իսկ մենք, չգիտես ինչու, առաջին անգամ էինք լսում 🙂 Բայց կարևորը դա չէ: Կարևորն այն է, որ ևս մեկ անգամ գիտակցեցի, որ երբեմն մենք շատ բարդ ենք մտածում: Մեզ տալիս են պարզ հարցեր, մենք հայտնվում ենք կյանքի պարզ իրավիճակներում, բայց այնքան չենք սպասում այդ պարզությունը, որ ինքներս մեզ խճճում ենք: Պարզ մտածելու կարողությունը բարդ աշխարհում ավելի է բարդանում: Տեսնո՞ւմ եք` ինչ բարդ նախադասություն էր 🙂 Ավելի պա՛րզ: Գնալով ավելի ու ավելի է գնահատվում պարզությունը` պարզ մտածել, պարզ խոսել, պարզ գաղափարի վրա հիմնված նախագծեր ստեղծել, մի խոսքով… պարզ, պարզ, պարզ: Պարզ բաները մարդիկ հեշտ են հասկանում և դա դժվար թե փոխվի դարերի ընթացքում: Իսկ եթե մարդիկ դա հեշտ են հասկանում, ուրեմն պետք է պարզ ձևով ներկայացնել, պարզ բաներ ներկայացնել: Իսկ որպեսզի պարզ ձևով ներկայացնել, պետք է նախ պարզ մտածել:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • Երբեմն էլ լինում է պարզ բաները հասկանալու համար մեզ ժամանակ է անհրաժեշտ լինում, ու երբ հասկանում ենք, սկսում ենք ծիծաղել ինքներս մեր վրա… 🙂

  • Եթե որևէ մեկին ինչ-րռ բան ես բացատրում, սովորեցնում, խոսի’ր այնպես, ինչպես կխոսեիր առաջին դասարանցի աշակերտի հետ :Ճ

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»