«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Բիզնես և ֆինանսներ

Ամանորյա բիզնես. նամակ Սանտայից

Ամանորին աշխարհի բոլոր երեխաները զբաղված են մեկ բանով. նրանք նամակ են գրում Ձմեռ պապին: Իսկ նրանց ծնողները գրում են պատասխան նամակ` Ձմեռ պապի անունից, որպեսզի չհիասթափեցնեն իրենց փոքրիկներին:

Ամերիկացի Բայրոն Ռիզը նույնպես նամակներ էր ստանում Սանտա Կլաուսից, երբ փոքր էր: «Սանտան»` նրա մայրը, մահանում է, երբ Բայրոնը 3,5 տարեկան էր: Բայց մոր և հեքիաթային այդ պահերի մասին հիշողությունները երբեք չեն ջնջվում նրա ուղեղից և հիմք են դնում նրա ապագա բիզնեսին:

2001 թվականին Ռիզը բացում է Santamail.org կայքը: Դրա միջոցով ծնողները կարող էին գնել նամակ Սանտայից իրենց երեխաներին: Նամակի արժեքը $9.95 էր: Արվում էր դա այսպես. ծնողն էլեկտրոնային նամակ էր ուղարկում Santamail-ի փոստարկղին և դրանում նշված հետադարձ հասցեով փոստատարը բերում էր նամակը: Իմիջիայլոց, ծրարի վրա երևում էր ոչ այլ ինչ, քան Հյուսիսային բևեռ: Բանն այն է, որ նման քաղաք իրոք գոյություն ունի ԱՄՆ-ում. այն գտնվում է Ալյասկայում: Բայց որպեսզի նամակը հնարավոր լինի ուղարկել Հյուսիսային բևեռից, այն պետք է պատվիրել մինչև դեկտեմբերի 16-ը, այլապես նամակները չեն հասնում ամանորին:

2001 թվականին վաճառվում են Սանտայի 10 000 նամակներ: Նամակ ստանալ ցանկացողների թիվը գնալով աճում է և 2005 թվականին վաճառքների ծավալն անցնում է 1 միլիոն դոլարը: Այսօր նամակների թիվն անցել է 300 հազարը, իսկ պատվերներն ընդունվում են ողջ տարի: Բացի ամանորյա նամակներից այժմ հնարավոր է գնել նաև ծննդյան շնորհավորանքներ Սանտայից: Ահա այսպիսի գեղեցիկ բիզնես գաղափար, միգուցե՞ որոշեք փորձել այն նաև Հայաստանում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

      • Գաղափարը հոյակապ է, վերջերս հենց իմ աշխատանքի վայրում եղավ նման խոսակցություն, որի արդյունքները կտեսնեք երևի հեռուստացույցով: Ամանորյա անակնկալ մեր դպրոցականներին: 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»