«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Անձնային աճ

Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ

Հաճախ պատասխանը մեզ գալիս է կանխազգացման կամ մտքի տեսքով այն պահին, երբ մենք բոլորովին չենք սպասում դրան: Մեզ հուշում է «ներքին ձայնը», որը շշնջում է. «գնա այսպես», «փորձիր սա», «զանգիր այս մարդուն» և այլն: Ենթագիտակցության հուշումները «կարդալու» և ներքին ձայնը լսելու ունակությունը միանգամից չի գալիս. դուք կտիրապետեք այն միայն ժամանակի ընթացքում: Մի տխրեք, եթե սկզբում դա ձեզ մոտ չստացվի: Մարդկանց մեծ մասին ոչ ոք չի բացատրում, թե ինչպես է պետք լսել ներքին ձայնը, այդ պատճառով ոչ մի զարմանալի բան չկա, որ սկզբում շատերը դժվարություններ են ունենում: Այդ ունակությունը նման է մկաններին, որոնք աճում և ավելի ուժեղ են դառնում պարապելու ընթացքում:

Դուք երբևէ՞ զբոսնել եք անտառում մի մարդու հետ, ով հիանալի հասկանում է թռչուններից: Նա կնկատի 10 թռչուն՝ մինչև դուք հասցնեք նկատել մեկը: Նրա աչքն արդեն սովոր է և նա գիտի, թե ինչ է փնտրում: Անընդհատ վարժվելուց նրա լսողությունն ավելի սուր է դարձել: Նույնը տեղի է ունենում ներքին ձայնի հետ: Ուշադիր հետևեք և լսեք, թե ինչ է կատարվում ձեր ներսում: Միգուցե սկզբում դուք բաց թողնեք այն ամենի մեծ մասը, ինչը ձեզ ասում է ներքին ձայնը, բայց շուտով դուք կսովորեք լսել այն:

Հաճախ ներքին ձայնը հուշում է մեզ երազում: Կանադացի հանրահայտ բժիշկ ֆրեդերիխ Բանտինգը բացահայտեց ինսուլինի քիմիական բաղադրությունը երազում: Նա ճշգրտությամբ տեսավ բոլոր այն քայլերը, որոնք պետք է արվեին՝ երկար ժամանակ չստացվող բանաձևը ստանալու համար: Կարի մեքենայի գյուտի հեղինակ Էլիաս Հոուն աշխատում էր իր նախագծի վրա տարիներով, բայց իր աշխատանքն ավարտին հասցնելու համար նրան պակասում էր մի փոքրիկ դետալ, որը նա ոչ մի կերպ չէր կարողանում մտածել: Մի անգամ գիշերը նա երազ տեսավ՝ իբր շրջապատված էր վայրենիներով, որոնք իր վրա էին ուղղել տարօրինակ նիզակներ, որոնց ծայրին անցք կար: Հոուն զարթնեց լի վճռականությամբ ՝ ասեղի ծայրին փոքրիկ անցք անել: Այդ դետալը դարձավ կարի մեքենայի գյուտի գաղտնիքը:

Ենթագիտակցությունը կարող է «առաջարկել» լուծումներ ամեն անգամ յուրովի, բայց դուք միշտ էլ կզգաք, որ ստանում եք անհրաժեշտ ինֆորմացիան: Ուրախություն, վստահություն, ներքին ճիչ՝ ահա այն զգացողությունները, որոնք այդ պահին ձեզ կլցնեն: «Ահա՛ այն»՝ հենց այս զգացողությունն է տարբերում ենթագիտակցության հուշումներն այլ մտքերից:

    Հատված Ջոն Կեխոյի «Ենթագիտակցությունը կարող է ամե՛ն ինչ» գրքից

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

7 մեկնաբանություն

  • երբեմն ներքին ձայնի խոսքերը մեզ անակնկալի են բերում, շատ հաճախ չենք ուզում լսել նրան, կարծելով թե խենթություն կլինի,եթե նրա ասած քայլն անենք, կամ էլ մտածում ենք “ոչինիչ, որ չլսեմ բան չեմ կորցնի”, բայց դա ճիշտ չէ, խորհուրդ կտայի լսել, ինչքան էլ անհեթեթ ու անտեղի թվա ներքին ձայնի ասածը…:)

  • Hamadzayn em, entagitakcutyun@ mec usucich e, miayn te harkavor e nranic sovorelu @ndunakutyun@ mi laaaav marzel /skzbi hamar/, isk heto ayn darnum e lav zenq lav ,, nablyudateli,, dzerqum u chisht zamanakin, chisht texum mish ognutyan e hasnum nran.
    SOKRATI`bacarikutyan gaxtniqneric mek@ @st is, ir nerqin dzayn@ /SAFROSINE/ lselu ev dran anverapahoren hetevelu mej er naev. Ete ajdqan imacox mardn er hetevum Dran, apa hasarak mahkanacuners uxxaki partavor enq the anel.

  • Սիրելի Հրաչ,Ինչը որ դու մասին խոսում ես կոչւում է ներտպություն: Ներտպությունը( անգլերէն inspiration )ենթագիտակցութեան հազարաւոր աշխատանքներից մէկն է:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»