«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հետաքրքիր է

Ֆեյսբուքի like-երը շորի կախիչների վրա

Facebook-ն արդեն այնքան հանրահայտ է դարձել, որ շատ ընկերություններ օգտագործում են Facebook-ի հետ կապված ամեն ինչ իրենց վրա ուշադրություն գրավելու համար: Նույնիսկ Հայաստանում արդեն կարող եք հանդիպել խանութներ, որոնց վրա երևում է ֆեյսբուքյան մեծ like-ը կամ ինչ-որ մասնիկ սոցիալական ցանցից:

Բրազիլիական «С&A» հագուստի խանութների ցանցը մեկ քայլ առաջ է անցել նմանատիպ բոլոր նախաձեռնություններից: Խանութի հագուստների կախիչների վրա կարելի է հանդիպել ֆեյսբուքյան լայքերի օնլայն-հաշվիչ: Արվում է դա այսպես: Հագուստի նկարն ավելացվում է ընկերության ֆեյսբուքյան էջում և դրա like-երն անմիջապես փոխանցվում են կախիչի օնլայն-հաշվիչին: Այսինքն, գործում է նույն մեխանիզմը, ինչ-որ ֆեյսբուքում. եթե դուք տեսնում եք, որ ինչ-որ նյութ, նկար կամ միտք like-երի մեծ քանակ է հավաքել, ապա դա գրավում է ձեր ուշադրությունը: Իհարկե, like-երի քանակը ոչինչ չի կարող ասել հագուստի որակի կամ հարմարավետության մասին, բայց որ միտքը հետաքրքիր է և նորարար, դա փաստ է:

Հագուստի կախիչ

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • Շատ հետաքրքիր միտք է, բայց իմ մոտ մի հարց առաջացավ, իսկ ինչպես անել, որ միևնույն մարդը ընդամենը մի անգամ կարողանա like տալ? Այսինքն ինչպես է գործում անվտանգության համակարգն այս պարագայում?

    • Գոհար ջան ամեն դեպքում մի մարդը (մի պրոֆիլով) մեկ անգամ կարող է like անել: Իսկ եթե մարդը տարբեր պրոֆիլներով ուզենա անի, դա չի հսկվում:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»