«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության պատմություններ

Ինչպես է բլոգը դառնում բազմամիլիոնանոց բիզնես. mashable.com

Փիթ Քեշմորը ծնվել է 1985 թվականին, Շոտլանդիայում: 2005 թվականին 19-ամյա շոտլանդացին բացում է իր բլոգը` mashable.com, որը նվիրված էր թվային տեխնոլոգիաներին, սոցիալական ցանցերին և մեդիային: Բլոգը միանգամից հանրահայտ է դառնում նոր տեխնոլոգիաներով հետաքրքրվող միլիոնավոր մարդկանց շրջանակում: Ամենահայտնի ամսագրերն ու կայքերը սկսում են մեջբերումներ անել և հղվել Mashable-ի վրա: Փիթը սկսում է առաջին գումարներն աշխատել գովազդից (հետագայում` միլիոնավոր դոլարներ): Սկզբում նա ամեն ինչ անում էր միայնակ: Բայց Mashable-ի զարգացման հետ զուգընթաց բլոգը վերածվում է ընկերության, բացվում են գրասենյակներ, որոնցում այժմ աշխատում է մոտ 60 մարդ: Mashable.com-ը դառնում է աշխարհի ամենաեկամտաբեր բլոգներից մեկը, որն ամսեկան այցելում է 20 միլիոն մարդ: Այժմ այն գնահատվում է մոտ 20 միլիոն դոլար: Նույնիսկ 2012թ-ի սկզբներին ինտերնետը ողողվեց նորություններով, որ Mashable-ին պատրաստվում է ձեռք բերել CNN հեռուստաընկերությունը` 200 միլիոն դոլարով: Սակայն գործարքի մասին առայժմ այլ տեղեկություններ չկան:


[swf]http://pub.tvigle.ru/swf/tvigle_single_v2.swf?ch=1336734019753?srv=pub.tvigle.ru&prt=ebd04a8660244bed70ef2777ce7e06cc&id=1678878&modes=1&frame=1&NSAD=1, 480, 385[/swf]

Հ.Գ.
Գրում էի Mashable-ի պատմությունը և ևս մեկ անգամ համոզվում, որ եթե ջանքեր թափել ու աշխատել ինտերնետի ոլորտում, ապա միայն միջազգային նախագծերի վրա (կամ խոշոր շուկաներում):

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

6 մեկնաբանություն

  • Շնորհակալություն հետաքրքիր նյութերի համար: Երեկ առաջին անգամ ես պատահական հայտնվեցի այս կայքում և ապսոսացի թե ինչքան բան եմ բաց թողել: Շնորհակալ եմ քեզ Հրաչ ջան որ այսքան հետաքրքիր հոդվածներ ես գրում: Եթե չկարդայի քո հոդվածները երևի կյանքում էլ չիմանայի որ Հայաստանում հնարավոր է ձեռք բերել միջազգային ընկերությունների բաժնետոմսեր: Մի խոսքով ունես նոր մշտական ընթերցող: Մեծ հետաքրքրությամբ կշարունակեմ հետևել:

  • Mashable-n arden vaxuc legendar blog e vor@ shat blogerneri e vogevorel. Bayc indz succes.am-@ aveli e vogevorum qani vor hayeren e ev hetevoxakan ashxatanqov karoxacar apacucel, vor hnaravor e hayalezu vorakov ev bavakanin bardzr cucanishnerov blog stexcel Hrach jan. Halala qez.
    Shnorhavor Nor Tari!

  • Կեցցես Հրաչ, ես լսել բայց առիթ չէր եղել այս կայք մտնել, հիմա հաճախ կայցելեմ ու ակտիվ կլինեմ… հարգանքներս

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»