Տնտեսություն

«Կարտոֆիլի» սկզբունքը

Հեղինակ Lilit

Օտտո Ֆոն Բիսմարկն ասել է. «Բոլորին թվում է, թե իրենք գյուղատնտեսությունից հասկանում են, քանի որ ամեն օր կարտոֆիլ են օգտագործում»:
Իրականում մեր շրջապատում շատ են մարդիկ, ովքեր նույն «կարտոֆիլի» սկզբունքով տեղեկացված են տնտեսագիտությունից, արվեստից, քաղաքականությունից, մի խոսքով` ամեն ինչից: Ես նույնիսկ զարմանում եմ, թե որքան շատ են այդպիսի «ունիվերսալ» մասնագետները: Բիսմարկի այս միտքը կարդացել եմ մի գրքում տարիներ առաջ և այն ինձ խորհելու նյութ տվեց: Այդ ժամանակ ես դեռ նոր էի սկսել տնտեսագիտություն ուսումնասիրել և որոշեցի, որ անպայման գոնե իմ ապագա մասնագիտության մեջ չպետք է լինեմ ընդամենը «կարտոֆիլ օգտագործող գյուղատնտես»:

Հեղինակի մասին

Lilit

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»