Բիզնես և ֆինանսներ

Ուզո՞ւմ ես գործարար դառնալ: Սովորիր բաժանել պարտականությունները

Կան մի շարք բարդություններ, որոնց սովորաբար հանդիպում են սկսնակ գործարարները: Դրանցից մեկն այն է, որ նրանք փորձում են ամեն ինչ անել ինքնուրույն: Այսինքն, եթե բիզնեսը դու ես սկսել, ուրեմն դրա մեջ ես ամենասկզբից, հասկանում ես դրա բոլոր մանրուքները, քեզ վրա զգացել ես բոլոր խնդիրներն ու առավելությունները, հետևաբար կարծում ես, որ ոչ ոք չի կարող գլուխ հանել դրանից քեզանից լավ: Բայց երբ փորձում ես ամեն ինչ անել ինքնուրույն, գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ ուժերդ արդեն սպառվում են, իսկ ժամանակդ էլ` չի հերիքում: Կարծում եմ` հենց այդ փուլում են սկսում «հղկվել» սկսնակ գործարարները, երբ զգում են անհրաժեշտությունը ներգրավել այլ մարդկանց և բաշխել պարտականությունները:

«Ամեն ինչ ինքնուրույն անելու» սովորությունից ազատվելը շատ կարևոր է: Դրա համար պետք է հասկանալ մեկ բան` դուք ամենախելոքը չեք և ամենից լավը ձեզ մոտ չի ստացվում: Հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կարող են անել դա ավելի լավ: Եվ ձեր` որպես բիզնեսի ղեկավարի պարտականությունն է գտնել նման մարդկանց, ներգրավել նրանց և վստահել աշխատանքի բոլոր այն մասերը, որոնք դուք կարող եք չանել: Սկսնակ գործարարների հիմնական վախը կայանում է նրանում, որ ուրիշները կարող են սխալվել: Իհարկե, սխալներ սկզբում միգուցե լինեն, ինչպես և եղել են ձեզ մոտ ամենասկզբում, բայց այդ սխալները ժամանակի ընթացքում կվերանան, մարդիկ կսովորեն իրենց պարտականությունները, կհմտանան մեկ ուղղությամբ` ի տարբերություն ձեզ, ով միաժամանակ մի շարք բաների մասին է մտածում: Հիշեք` պարտականությունները հնարավորինս բաշխելն ազատ ժամանակ է ստեղծում, իսկ ազատ ժամանակից թանկ բան գործարարի համար չկա: Այդ ժամանակը նա կարող է օգտագործել նոր գաղափարներ գեներացնելու, եղածը զարգացնելու, վերջիվերջո` ընտանիքի հետ անցկացնելու համար:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»