Հաջողության գաղտնիքներ

Օգտագործեք Ձեզ ընձեռված հնարավորությունը

Հեղինակ՝ Davit

Երկու ընկեր անապատում գտնում են մի բաժակ ջուր: Նրանցից մեկը լինում է վատատես, մյուսը` լավատես: Վատատեսը պնդում է, որ բաժակի ջուրը վատն է, իսկ լավատեսը` հակառակը, համոզված է, որ բաժակի մեջ հիանալի ջուր է: Քանի դեռ նրանք վիճում էին, մոտենում է մի անծանոթ և խմում բաժակի ջուրը: Անգլերեն այդ մարդուն կանվանեին` opportunist, կամ հայերեն` հնարավորությունն օգտագործող:

Ավելի նպատակահարմար է օգտագործել հնարավորությունը, քան վիճել դրա հավանականության շուրջ, քանի որ շատ հաճախ հնարավորությունը չի սպասի այնքան, մինչև դուք մտածեք: Հնարավորություն ընձեռվում է գրեթե բոլոր մարդկանց, բայց շատերը չեն նկատում այն: Եթե ուսումնասիրեք մի շարք հաջողակ մարդկանց պատմությունները, կնկատեք, որ նրանք հասել են իրենց հաջողությանը` հմտորեն օգտագործելով իրենց տրված հնարավորությունը: Բերեմ մի քանի հայտնի օրինակներ: Նրանցից է, օրինակ, ռուս հայտնի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը: Աբրամովիչը սկսեց տիրապետել միլիարդավոր դոլարների, երբ կապ հաստատեց այն ժամանակվա Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինի ընտանիքի հետ: Կամ, ֆինանսական աշխարհի գերհսկաներից մեկը՝ Ռոտշիլդների դինաստիան` Ամշել Մայեր Ռոտշիլդի գլխավորությամբ, օգտագործեց Ֆրանսիական հեղափոխությունը և Գերմանական վերնախավում ունեցած կապերը և ստեղծեց հզոր բանկային ցանց, որը մինչ այսօր ղեկավարում են նրա հետնորդները (չնայած այժմ գործում են քողարկված):

Առաջին հայացքից կարող է հեշտ թվալ. մարդիկ ունեցել են կապեր և բնականաբար ստեղծել միլիարդներ, սակայն մի պահ պատկերացրեք այդ ժամանակաշրջանը. պատերազմ, անկայուն իրավիճակ, սեփականության անապահովություն, բարդ քաղաքական իրադարձություններ, անորոշ ապագա, և հենց այդ քաոսային իրավիճակում հայտնվում են մարդիկ, ովքեր վստահ լինելով իրենց ծրագրերի կենսունակության վրա` գործում են ոչ մի վայրկյան չվախենալով անկայուն իրավիճակից:

Հիշեք ամենակարևորը` հնարավորությունն օգտագործող մարդիկ տեսնում են հաջողություն այնտեղ, որտեղ սովորական մարդիկ տեսնում են միայն վատը կամ ընդհանրապես չեն տեսնում ոչինչ: Հնարավորությունն օգտագործելը չի նշանակում, որ այն պետք է հայտնվի միանգամից ու գոռա իր մասին: Նախ պետք է որոշակի քայլեր կատարել. դա օգնում է ոչ միայն տարբերակել հնարավորությունը, այլ նաև մարզել ուղեղը, որպեսզի կարողանաք ամուր պահել Ձեզ ընձեռված հնարավորությունը: Մի խոսքով, պետք չէ անընդհատ մտածել, թե Հայաստանում հնարավորություններ չկան: Իսկ միգուցե՞ հակառակը. շատ հնարավորություններ կան, ուղղակի պետք է փորձել, և այդ ժամանակ միգուցե դուք էլ դառնաք Աբրամովիչ կամ Ռոտշիլդ:

Հեղինակի մասին

Davit

6 մեկնաբանություն

    • ես եմ շնորհակալ Գոհար ջան երբ տեսնում եմ որ քեզ նման փորձառու հեղինակը գնահատում է իմ հոդվածները ավելի վստահ եմ գրում

      • 🙂 Շնորհակալ եմ, անկեղծ ասած ես ինձ փորձառու հեղինակ դեռևս չեմ համարում, իսկ այ Ձեր` նման տեմպով շարունակելը ողջունում եմ: Թող Ձեր եռանդը այսուհետ չպակասի, և մեզ ուրախացնեք Ձեր նորանոր հաղթանակներով

    • Իսկ ես սիրում եմ, որ կա նման մի միջավայր, որտեղ միայն լավ, բարի, հոգեպես ուժեղ և նպատակասլաց մարդիկ են բնակվում 🙂

      • իսկապես Գոհար ջան հիմա մեր հասարակությանն անհրաժեշտ է մտածող երիտասարդություն ու ամենակարևորը շփում մտածելակերպի ու գաղափարի հիման վրա

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»