«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Ժամանակի կառավարում

Ինչո՞վ ես դու այսօր զբաղվել. День Сурка

Երեկ ընկերներիցս մեկի հետ խոսում էինք ժամանակի պլանավորումից: Նա մի օրինակ բերեց, որը դուրս շատ եկավ և որոշեցի անպայման գրել: Արդյոք դիտե՞լ եք День Сурка ֆիլմը: Ֆիլմը պատմում է մի լրագրողի մասին, ով եկել է հեռավոր քաղաքներից մեկը` լուսաբանելու ձմեռվա գլխավոր իրադարձությունը` «Արջամուկի օրը»: Բայց ինչ-որ բան է տեղի ունենում և ամեն առավոտ նա սկսում է զարթնել նույն օրը: Այսինքն, ժամանակն առաջ չի գնում. նա անցկացնում է մեկ ամբողջ օր, իսկ հաջորդ օրը` ամեն ինչ նորից կրկնվում է: Եվ ինչ-որ պահի նա հասկանում է, որ պատճառն այն է, որ նա օրվա ընթացքում ոչ մի կարևոր ու արժեքավոր բան չի անում, այլ միայն մտածում է իր մասին և պարզապես «անցկացնում է» օրը:

Եվ նա հասկանում է, որ որպեսզի օրերը դադարեն կրկնվել, նա պետք է այդ մեկ օրվա ընթացքում կարևոր բաներ անի: Եվ այդպես էլ անում է: Սկզբում, երբ դուրս է գալիս տանից, մոտի եղած ողջ գումարը տալիս է անօթևան մարդուն, ապա գնում է միջոցառման, որտեղ պետք է լուսաբանի օրվա գլխավոր իրադարձությունը: Ճանապարհին իր լրագրող ընկերների համար սուրճ է գնում, օգնում է տեղափոխել նկարահանման տեխնիկան: Ավելի ուշ գնում է դաշնամուր նվագել սովորելու, ապա հրապարակում սառույցից գեղեցիկ արձան է պատրաստում, ճանապարհին հանդիպում է ուսանող ընկերոջը, գրկախառնվում, ողջունում, հետո բռնում է ծառից ընկնող տղային, օգնում է փոխել տատիկների մեքենայի անիվը, ռեստորանում փրկում է մի մարդու կյանք, ում շնչափողին ուտելիք էր կանգնել և այդպես շարունակ:

Օրվա վերջում քաղաքում տեղի է ունենում պարահանդես, որտեղ նա պարում է իր լրագրող գործընկերուհու հետ, որին սիրում է: Եվ բոլոր այդ մարդիկ, որոնց օրվա ընթացքում նա օգնել է, մոտենում են նրան և շնորհակալություն հայտնում: «Ինչո՞վ ես դու այսօր զբաղվել», – հիացած և զարմացած հարցնում է գործընկերուհին: «Ինչով միշտ», – պատասխանում է նա:

Հ.Գ.
Չեմ ուզի այս նյութից հետո իմ մեկնաբանությունները թողնել, պարզապես ևս մեկ անգամ վայելեք ֆիլմը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»