«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության պատմություններ

Foursquare. սոցիալական ցանցի հաջողության պատմությունը

Թվում է, թե սոցիալական ցանցերի ժամանակաշրջանն արդեն անցել է: Ավանդական սոցիալական ցանցերինը` միգուցե այո, բայց ոչ բազմաթիվ նորարարական ցանցերինը, որոնք առաջարկում են բոլորովին այլ ծառայություններ: Այսօր կխոսենք Foursquare-ի մասին:

Այն հիմնադրվել է 2009թ-ի վերջին 36-ամյա Դենիս Քրոուլիի և ազգությամբ հնդիկ, 31-ամյա Նեյվին Սելվադուրայի կողմից: 2013թ-ի հունվարի տվյալներով Foursquare-ում գրանցվածների թիվը մոտենում է 30 միլիոնին: Իր առաջին ներդրումը սոցիալական ցանցը ստացել է 2009թ-ին` 1,35 միլիոն դոլարի չափով (Union Square Ventures հիմնադրամի կողմից):

Foursquare-ի գաղափարը կայանում է հետևյալում. ձեր հեռախոսի կամ համակարգչի միջոցով քարտեզի վրա դուք նշում եք այն հաստատությունը (ռեստորան, թանգարան, թատրոն, գրասենյակ, և այլն), որում եղել եք (Foursquare-ում դա կոչվում է check in) և ձեր ընկերները հնարավորություն են ստանում տեսնել, թե որտեղ եք դուք եղել, ինչպես նաև կարող են կարդալ ձեր մեկնաբանությունները տվյալ հաստատության մասին: Օրինակ, մինչև նոր ռեստորան գնալը, Foursquare-ի միջոցով դուք կարող եք իմանալ, թե ինչ կարծիք ունեն մարդիկ դրա մասին կամ կարող եք իմանալ, թե ինչ զեղչեր են գործում այն խանութում, որը պատրաստվում եք այցելել: Ի տարբերություն նմանատիպ այլ նախագծերի, որոնք գործում էին մինչև Foursquare-ը, վերջինիս առավելությունը կայանում է նրանում, որ դրանում ստեղծված է հնարավորինս «խաղային» մթնոլորտ: Օրինակ, դուք կարող եք դառնալ այն հաստատության «տերը», որը հաճախակի այցելում եք: Արվում է դա այսպես. այն մարդը, ով վերջին 60 օրերի ընթացքում check in է եղել տվյալ հաստատությունում ավելի շատ, քան մյուսները (սկզբունքը հետևյալն է` 1 օր – 1 check in) և եթե նա իր պրոֆիլում ունի նկար, ապա համարվում է տվյալ հաստատության «քաղաքագլուխը» (mayor) և մնում է այդ «պաշտոնում» այնքան ժամանակ` մինչև ինչ-որ մեկը կգերազանցի այդ ցուցանիշը: Նաև, Foursquare-ում հնարավոր է հավաքել միավորներ (կախված ձեր check in-ների և այն հաստատությունների քանակից, որոնք դուք ավելացրել եք) և ձեռք բերել հատուկ նշաններ (Badge-եր):

Մինչև Foursquare-ը ստեղծելը` Դենիսն արդեն ուներ աշխատանքի փորձ նմանատիպ այլ նախագծի հետ: Նյու-Յորքյան համալսարանում իր դիպլոմային աշխատանքի շրջանակում նա ընկերոջ հետ արդեն ստեղծել էր Dodgeball համակարգը, որը գնեց Google-ը 2005թ-ին, իսկ 2009թ-ին փոխարինեց այն իր Google Latitude նոր համակարգով: 2010թ-ին Foursquare-ը մտնում է ներդրումների հաջորդ փուլ` ստանալով ևս 20 միլիոն դոլար ֆինանսավորում: Այդ պահին ընկերությունում, որի գրասենյակը գտնվում էր Նյու Յորքում, աշխատում էր 27 մարդ, իսկ ցանցում գրանցված էին մոտ 1,8 միլիոն օգտատերեր: Հենց այդ ժամանակ էլ ընկերություն է հրավիրվում Google-ի նախկին մարքեթոլոգ Ջոն Սթեյնբեքը (Jon Steinback), որը սկսում է ակտիվ առաջխաղացնել նախագիծը` սկսելով համագործակցել խոշոր ընկերությունների հետ: Արդյունքում, 2011թ-ի ապրիլի տվյալներով ցանցում գրանցված էր մոտ 8 միլիոն մարդ և օրեկան գրանցվում էին միջինում 35 հազար նոր օգտատերեր:

Չնայած նման հաջողություններին` Foursquare-ն առայժմ խնդիրներ ունի նախագիծը մոնետիզացնելու հետ: 2012թ-ին այն ունեցել է ընդամենը 2 միլիոն դոլարի եկամուտ (Facebook-ն, օրինակ, ստեղծվելուց 4 տարի անց աշխատել էր 153 միլիոն դոլար) և ներդրողները հրաժարվում են շարունակել ֆինանսավորումը, քանի դեռ Foursquare-ը չի բարելավել իր ֆինանսական ցուցանիշները և չի հստակեցրել իր բիզնես մոդելը: Իսկ ֆինանսական հետազոտություններ անցկացնող PrivCo ընկերությունը արել է կանխատեսում, որի համաձայն 2013թ-ին Foursquare-ը կարող է վաճառվել ավելի ցածր գնով, քան ընդհանուր ներդրումների թիվը` 71 միլիոն դոլար: Ամեն դեպքում, ինչ էլ լինի Foursquare-ի հետ, կարծում եմ այն արդեն փոխել է իր հիմնադիրների և բազմաթիվ մարդկանց կյանքը և դա ամենակարևորն է:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»