«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Բիզնես և ֆինանսներ

Նպատակին ընդառաջ կամ ևս մեկ տարբերակ գումար խնայելու

Վստահ եմ, որ ձեզանից շատերը ցանկանում են գումար խնայել այս կամ այն իրը գնելու համար` կարևոր չէ մեքենա, տուն, iPhone, թե ուղղակի փոքրիկ նվեր ընկերոջը: Ես նույնպես երկար ժամանակ որոշում էի, որ այս ամիս խնայելու եմ X գումար, իսկ աշխատավարձ ստանալուց հետո իհարկե մոռանում էի իմ որոշման մասին ու ծախսում: Ու ամեն ամսվա վերջ ամեն ինչ կրկնվում էր՝ կրկին որոշում, կրկին ծախս:

Համաձայնվեք` միշտ լինում են անսպասելի ծախսեր. ինչ-որ մի զգեստ, որ ասես հենց քո համար է ստեղծված, կոշիկ, որն ուղղակի հնարավոր չէ չգնել` չէ՞ որ այն կսազեր այն զգեստի հետ, որ հենց քո համար էր ստեղծված 🙂 էլ չեմ խոսում զարդերի մասին: Ու էսպես ամեն ամիս, շարունակաբար (ինչպես մեծերն են ասում) կանգնում ես կոտրված տաշտակի առջև: Վերջերս մի գիրք էի կարդում, որտեղ հանդիպեցի հետևյալ արտահայտությունը` «նպատակին հասնելու համար հարկավոր է ունենալ մանրամասն պլան»: Վստահ եմ, որ այս միտքը բոլորս անգիր գիտենք, բայց իրագործում ենք, թե ոչ` դա հարց է: Եվ ես որոշեցի մանրամասն պլանավորել, թե ինչպես եմ խնայելու: Իհարկե, կան մարդիկ, ովքեր ուղղակի կարողանում են չծախսել, ես նույնիսկ ականատես եմ եղել դեպքերի, երբ մարդը խնայում է ավելին, քան իր ամսեկան եկամուտն է: Դա ինձ համար չէ: Ինձ հարկավոր էր պլան և ահա այն:

Այսպես, օրինակ դուք մինչև տարվա վերջ պետք է խնայեք 500 000 դրամ: Ունեք 11 ամիս. դա նշանակում է դուք ամսեկան պետք է մի կողմ դնեք 45 450 դրամ: Ենթադրենք, դուք ունեք ամսեկան 250 000 դրամ եկամուտ: Հարկավոր է առանձնացնել ամսեկան ֆիքսված ծախսերը, ինչպես նաև հանել անհրաժեշտ 45 450 դրամը: Ստացված մնացորդը անհրաժեշտ է բաժանել 31-ի (ամսվա օրերի քանակին): Այդ դեպքում դուք կստանաք, թե որքան գումար կարող եք ծախսել առավելագույնը օրեկան:

Ընդհանուր եկամուտ` 250 000:
– 45 450 (խնայողություն)
– 15 000 (ապառիկ, վարկ)
– 10 000 (կոմունալ վճարումներ)
– 50 000 (մեքենայի վառելիք, տրասպորտ)
= 129 550 : 31 (ամսվա օրերի քանակ) = 4179 դրամ:

Ստացվում է, որ դուք օրեկան կարող եք ծախսել առավելագույնը 4179 դրամ և ոչ մի կոպեկ ավել: Իհարկե, կլինեն օրեր, երբ դուք հնարավոր է ծախսեք ավելի քիչ: Այդ դեպքում դուք կարող եք գումարել ավելացած գումարը ձեր հաջորդ օրվա ծախսերին ու կստացվի ավելի մեծ գումար: Նաև հնարավոր է, որ ձեզ հարկավոր լինի 14 900 դրամ ձեզ համար ստեղծված զգեստը գնելու համար: Այդ ժամանակ դուք պետք է ընդամենը կրճատեք օրեկան ծախսերը մոտավորապես 5 կամ 6 օր և զգեստը ձերը կլինի: Հաջողություն Ձեզ!

Հեղինակ` Անի:

Հեղինակի մասին

Ընթերցողի հոդված

5 մեկնաբանություն

  • Անի ջան, հրաշալի հոդված էր: Ու ամենահետաքրքիրն այն է, որ մի քանի օր առաջ շատ պատահական նույն պլանն էլ ես էի գծում ինձ մոտ:

  • Հավելեմ. միշտ այդ պլանը պահեք Ձեր մոտ, որ հանկարծ մոռացության չմատնեք:
    Մերսի Անիին հոդվածի համար 🙂

    • Շնորհակալ եմ Գոհար:
      Ի միջալյոց այսօր ևս մեկ բան հայտանգործեցի: պետք է ունեցած ողջ գումարը դնել բանկ (քարտի վրա) և ամեն օր հանել այնքան որքան պետք է, տվյալ դեպքում օրական 4179 դրամ:

      • Լավ միտք է, բայց եթե ուզում եք շահել, կարող եք գումարը թողնել բանկային հաշվի վրա, այլ ոչ թե քարտի, քանի որ այս դեպքում ձեր գումարը կավելանա կապիտալացման տոկոսով /ConverseBank-ի դեպքում տարեկան 3%-ով,եթե խնայողական հաշիվ է/ 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»