«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության գաղտնիքներ

Ավելին քան գումար

Հեղինակ՝ gammat

Մի գործարար մինչև ականջները խրված էր պարտքերի մեջ և ելք չէր գտնում: Պարտատերերն անընդհատ ճնշում էին նրան, մատակարարները պահանջում էին վճարել… Նա այգում նստարանին նստած, գլուխը կախ, փորձում էր գուշակել, թե ինչը կարող է փրկել ընկերությանը սննկացումից:

Հանկարծ նրա առջև հայտնվեց ինչ-որ ծերուկ: «Ես տեսնում եմ, որ ձեզ ինչ-որ բան է անհանգստացնում», – ասաց նա: Գործարարի պատմությունը լսելուց հետո` ծերունին ասաց. «Կարծում եմ՝ ես կարող եմ օգնել ձեզ»: Նա գործարարից հարցրեց նրա անունը, դուրս գրեց մի վճարագիր և դրեց նրա ձեռքերի մեջ, ասելով. «Վերցրեք այս գումարը: Կտեսնվենք այստեղ ուղիղ մեկ տարի անց և այդ ժամանակ դուք կկարողանաք վերադարձնել ինձ այդ գումարը»: Հետո նա շրջվեց և անհետացավ այնպիսի արագությամբ, ինչպես և հայտնվել էր:

Գործարարը նայեց ձեռքերի մեջ գտնվող $500 000-անոց վճարագրին, որի վրա ստորագրված էր Ջոն Ռոկֆելլերի անունից և որն այն ժամանակվա ամենահարուստ մարդկանցից մեկն էր աշխարհում: «Ես մի ակնթարթում կարող եմ վերջ դնել իմ խնդիրներին», – մտածեց նա: Բայց դրա փոխարեն գործարարը որոշեց պահել վճարագիրն իր պահարանում: Միայն այն միտքը, որ նա ունի կես միլիոն դոլար իր պահարանում, նրան ուժ էր տալիս իր բիզնեսը պահպանելու համար ծրագրեր մշակել: Նա կրկնակի ավել ոգևորությամբ կնքեց եկամտաբեր գործարքներ: Նրան հաջողվեց կատարել մի քանի մեծ վաճառքներ: Մի քանի ամիսների ընթացքում նա դուրս եկավ պարտքերի տակից և կրկին սկսեց գումար աշխատել:

Ուղիղ մեկ տարի անց, այդ նույն վճարագիրը ձեռքին, նա գնաց այգի: Խոստացված ժամին ծերուկը կրկին հայտնվեց: Եվ հենց այն պահին, երբ գործարարը ուզում էր վերադարձնել վճարագիրը և կիսվել իր հաջողության պատմությունով, հանկարծակի հայտնվեց մի բուժքույր և բռնեց ծերունու ձեռքը: «Ես այնպես ուրախ եմ, որ կարողացա բռնել նրան», – բացականչեց բուժքույրը: «Հուսով եմ՝ նա ձեզ չի անհանգստացրել: Նա միշտ փախչում է տանից և բոլորին պատմում, թե ինքը Ջոն Ռոկֆելլերն է»:

Գործարարն ապշած կանգնած էր: Ողջ տարվա ընթացքում նա այս ու այն կողմ էր վազում, բիզնես էր անում, առուծախով էր զբաղված՝ վստահ լինելով, որ իր պահարանում նա ունի կես միլիոն դոլար: Հանկարծ նա հասկացավ, որ պատճառը փողերը չէին՝ իրական կամ երևակայական, որ շրջեցին նրա կյանքը: Պատճառը նրա նոր վստահությունն էր, որը տվեց նրան ուժ հասնելու այն ամենին, ինչը նա հիմա ուներ:

Դուք պետք է նախաձեռնությունը վերցնեք ձեր ձեռքը և խաղաք ձեր խաղը: Վճռական պահերին վստահությունը մեծ դեր է խաղում:

Հեղինակի մասին

gammat

9 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»