«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Ստարտափ

Ստարտափ Հայաստանում. նախաբան

Հարգելի ընթերցող, որոշել եմ ժամանակ առ ժամանակ հոդվածներ գրել և ներկայացնել այն սոցիալական նախագծի ընթացքը, որի վրա հիմա աշխատում ենք: Քանի որ դա մեր առաջին լուրջ, գլոբալ նախագիծն է, ապա հուսով եմ, որ կայքում ներկայացված մեր մտորումները, փորձը, քայլերն ու անելիքները՝ հոդվածների տեսքով (հետագայում միգուցե նաև գրքի), օգտակար կլինեն և կոգևորեն նաև մյուս երիտասարդներին՝ դուրս գալու ավելի գլոբալ շուկաներ: Միանգամից սկսեմ ներկայացնել:

Նախագիծը սոցիալական է (դրա մասին մի անգամ արդեն գրել եմ), այս պահին այն նախատեսված է միայն անգլերեն լեզվով, հետագայում՝ նախագծի զարգացմանը զուգընթաց, կավելանան նաև այլ լեզուներ: Որպես կայքի անվանում սկզբում ընտրել էինք sayyoy.com դոմեյնը: Հետո որոշեցինք այն փոխել և ընտրեցինք ավելի տրամաբանական անվանում, որի հետ կապված այս պահին միայն նշեմ, որ այն .com տիրույթում է: Կայքը մեծ մասամբ արդեն պատրաստ է, ամբողջությամբ այն նախատեսում ենք ավարտել այս տարի գարնանը: Կայքի հետ կապված միայն ասեմ, որ այն ունենալու է responsive design, այսինքն անկախ նրանից, բացվելու է այն մոբայլով, պլանշետով, նոթբուքով, թե սովորական համակարգչով, «հարմարվելու է» տվյալ պլատֆորմին, այսինքն դիզայնը ճկուն փոխվելու է: Սա շատ կարևոր է, քանի որ մարդկությունը հիմա շարժվում է դեպի մոբայլ և տարբեր տեսակի պլանշետներ:

Երբ կայքը պատրաստ լինի, մոտ մեկ ամիս կփորձարկենք այն նեղ մարդկանց շրջանակում: Այնուհետև, եթե կարիքը լինի, կկատարենք ուղղումներ և ավելացումներ, որից հետո կամ այն միանգամից կգործարկենք, հետո նոր ներդրող կգտնենք, կամ հակառակը: Ներդրողներ փորձելու ենք գտնել ԱՄՆ-ում, Սիլիկոնյան հովտում: Այնտեղ էլ նախատեսում ենք բացել մեր ընկերությունը: Ամենայն հավանականությամբ դա կլինի 2013թ-ի ամռանը: Ներդրողներ գտնելու հետ կապված հոդվածներ ընթացքում գրել եմ ու հետագայում էլ կշարունակեմ գրել, իսկ այս պահին պարզապես ցանկանում էի ներկայացնել ընդհանուր վիճակը, սակայն ամեն մի փուլի, դժվարությունների ու արված գործերի մասին կգրեմ առանձին հոդվածներով:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

16 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»