Բիզնես և ֆինանսներ

Բիզնես բաց թողված զանգերի վրա. Zipdial

Համոզված եմ, որ հոդվածի վերնագիրը կարդալով ձեզանից շատերը մտածեցին, որ սա սիրային ինչ-որ պատմություն է: Ո՛չ, հարգելիներս, սա բիզնես է 🙂

Կարծում եմ` ձեզ մոտ նույնպես եղել է, որ հեռախոսին որոշ ժամանակ չհետևելով` ինչ-որ պահի նկատել եք, որ ինչ-որ մեկը ձեզ զանգահարել է (կամ պարզապես հեռախոսի ձայնն է անջատված եղել): Դա կարող է լինել ձեր ընկերը, աղջիկը կամ պիցցա առաքողը: Իրականում, բաց թողված զանգերն իրենց մեջ թաքնված հաղորդագրություն են պարունակում: Ընկերոջից բաց թողված զանգը կարող է նշանակել, որ դուք նրան ետ պետք է զանգեք, աղջկանից բաց թողված զանգը` որ նա ապահով տուն է հասել, պիցցա առաքողից բաց թողված զանգը` որ նա արդեն ժամանել է:

Հնդկական Zipdial ընկերության բիզնեսը… բաց թողված զանգերն են: Ստեղծված 2009թ-ին` այսօր այն արդեն ունի մոտ 400 հաճախորդ, որոնց մեջ են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Gillette-ը, Procter and Gamble-ը և Disney-ը:

«Երբ մենք սկսեցինք մի քանի տարի առաջ», — պատմում է ընկերության հիմնադիրներից Վալերի Վագոները (Valerie Wagoner), — «հաճախորդների խնդիր չունեինք, բայց անցավ մոտ 18 ամիս և սկսեցին հայտնվել ընկերություններ, որոնք սկսեցին մեզ կրկնօրինակել»:

Բաց թողված զանգերի ամենապարզ կիրառություններից մեկը բիզնեսում` ընկերությունների կողմից բաժանվող անվճար օրինակների իրացումն է: Սկզբում հնդկական ընկերություններն ուղարկում էին իրենց գործակալներին բաժանելու անվճար օրինակներ և վճարում նրանց յուրաքանչյուր բաժանված օրինակի համար: Բայց շուտով նրանք սկսեցին նկատել, որ գործակալները վաճառում էին անվճար օրինակները և յուրացնում եկամուտը, կամ նրանք կարող էին տալ բոլոր օրինակները մեկ մարդու և ոչ ոք չէր կարող դա հսկել: Ահա թե ինչ առաջարկեց նրանց Zipdial-ը. յուրաքանչյուր գործակալ իր վրա կրում է մի ցուցանակ, որի վրա պատկերված է հեռախոսահամար: Մարդը, ով ուզում է ստանալ իր անվճար օրինակը, պետք է պարտադիր զանգահարի այդ հեռախոսահամարով (կատարվում է ընդամենը մեկ զանգ, որից հետո կապն ընդհատվում է), որից հետո միայն կարող է ստանալ իր օրինակը: Այդպես նաև հաճախորդը «տալիս էր իր համաձայնությունը»` ստանալ տեքստային հաղորդագրություններ ընկերության հետագա առաջարկների մասին:

Բաց թողված զանգերը կիրառվում են նաև սպասարկման ոլորտում աշխատող ընկերությունների կողմից` հաճախորդների կողմից կարծիքներ և արձագանքներ հավաքելու համար: Zipdial-ը ուղարկում է բազմակի ընտրության հնարավորությամբ հարցումներ պարունակող տեքստային հաղորդագրություններ ընկերության հաճախորդներին: Ամեն պատասխան կապված է հեռախոսի մեկ համարի հետ, որի վրա բաց թողված զանգով էլ հաճախորդը ուղարկում է իր կարծիքը: Սա մատչելի միջոց է բիզնեսի համար` կապ հաստատելու իր հաճախորդների հետ:

Չնայած խոշոր ընկերությունները վճարում են ամսեկան ավելի քան 10 000$ Zipdial-ին իր ծառայությունների համար, ավելի փոքրները կարող են օգտվել ավելի մատչելի փաթեթներից` օրինակ ամսեկան 20$: Ընկերության հիմնադրի խոսքերով իրենց եկամուտը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 6 անգամ, իսկ բաց թողված զանգերն արդեն սկսում են կիրառվել ողջ աշխարհում, քանի ոչ մինչդեռ ծեր տատիկի համար բաց թողված զանգի միջոցով ասելը «ետ զանգիր ինձ» անհասկանալի մեթոդ է, բիզնեսի համար դա նոր և ծախսերը կրճատող միջոց է հաղորդակցվելու համար:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

  • Ես եթե ակեղծ չհասկացա, ինչեր էին բաժանում ընկեության գոծակալները, ինչ անվճար օրինակնե՞ր…

    • Որևէ ապրանքի Անահիտ ջան, որը ըներությունը թողարկում է: Օրինակ, Procter & Gamble-ը արտադրում է նոր շամպույն և սկզբում ինչ-որ քանակություն անվճար բաժանում է, որպեսզի մարդիկ ծանոթանան:

  • Пробник-ի մասին է խոսքը? Ես հասկացել եմ այսպես. ընկերությունը և հաճախորդը իրար մոտ “բաց թողնված կանչեր” են թողնում, որը նշանակում է համաձայնություն, ապրանք առաքելու կամ ստանալու,ինչպես նաև գովազդային հաղորդագրություններ ստանալու համաձայնություն:
    Հրաչ ջան իսկ եկամուտն ինչպես են ստանում, վաճառքից հետո?

    • Կոնկրետ ապրանքների անվճար օրինակների դեպքում եկամուտ սռանում են ընկերության աշխատողները Գոհար ջան, ովքեր բաժանում ենք ապրանքները պատահական մարդկանց, իսկ նրանք էլ ստանում են պայմանագրային աշխատավարձ՝ կախված բաժանված քանակից:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»