«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Անձնային աճ

Սկսեցի աշխատել արդեն ուսանող…

Հեղինակ՝ Mariam Nazaryan

Ես իմ աշխատանքային պրակտիկան սկսեցի, երբ սովորում էի երկրորդ կուրսում: Սկզբում այցելեցի «Ռեսո» ապահովագրական ընկերություն և մոտ մեկ ամիս գնալուց հետո արդեն հասկացել էի աշխատանքի բնույթը: Դա 2010 թվականն էր, երբ ավտոմեքենաների ապահովագրությունը պարտադիր էր դարձել: Այնուհետև, «ԻնգոԱրմենիա» ապահովագրական ընկերությունում ընդունվեցի աշխատանքի և արդեն գրանցվեցի որպես գործակալ: Քանի որ «ԻնգոԱրմենիա»-ն տաքսիների ապահովագրություն չէր իրականացնում, ես նաև «Գարանտ Լիմենս» ապահովագրական ընկերությունում տաքսի ընկերության ապահովագրական պայմանագրեր կնքեցի: Այնուհետև, երբ տարին ավարտվեց, կարծես այդ իրարանցումը նույնպես ավարտվեց և թվում էր` այլևս ոչինչ չկա անելու:

Ամառային արձակուրդներին «Օրիֆլեյմ» կոսմետիկայի ընկերությունում ընդունվեցի որպես խորհրդատու: Սկզբում ամեն ինչ լավ էր ստացվում և դա ինձ ուրախացնում էր: Ավելի ուշ, ինչպես նաև հիմա, օգտվում եմ միայն ինձ համար: Նույն տարում` 2011 թվականին, Հայաստանում անցկացվում էր մարդահամար: Եվ ես որոշեցի մասնակցություն ունենալ: Աշխատեցի որպես հաշվարար: Չնայած դժվարություններին` գործն ինձ դուր էր գալիս: Հաջորդ տարում, կարդալով հայտարարությունը, այցելեցի Vision International People Group ընկերություն, որտեղ ինձ ասեցին, որ սկզբում պետք է մասնակցեմ իրենց կողմից կազմակերպվող եռօրյա բիզնես սեմինարներին: Մասնակցելով սեմինարներին` ինձ համար բավական նոր բաներ իմացա` թե աշխատանքային ոլորտի թերությունների և առավելությունների, թե ընկերության հաջողության և դրական կողմերի մասին: Բայց մի քանի օր գնալուց հետո ես հրաժարվեցի այլևս գնալ: Ես ինձ չէի տեսնում այդտեղ, որ կարող եմ լավ աշխատող լինել: Բացի այդ, մի քանի օր այցելելու ընթացքում այդպես էլ չկարողացա ճիշտ պատկերացում ստանալ աշխատանքային պարտականությունների վերաբերյալ: Այս ամենից հետո ևս մի քանի աշխատանքային հարցազրույցների մասնակցեցի, որոնցից ոչ բոլորն անցա: Մի մասի պատասխանին էլ դեռ սպասում եմ:

Իմ կարծիքով, յուրաքանչյուր մարդ պետք է ճկուն լինի աշխատանքի հարցում, պետք է աշխատի տարբեր բնագավառներում, թեկուզ կարճ ժամանակով: Այդ ամենը թույլ է տալիս նոր հմտություններ ձեռք բերել ցանկացած աշխատանքում:

Ներկայումս առաջարկվող աշխատանքները բազմազան են և ընտրել այդ ամենից քեզ ավելի հարմարը և հոգեհարազատը` ավելի քան դժվար է: Բայց այդ ամենն օգնում է քեզ հետագայում քո ընկերությունն ունենալու: Կարևորը` ցանկությունն է և նպատակը: Պետք է Դրայզերի «Հանճարի» հերոս Յուջինի պես փորձել ամեն աշխատանք…

Հեղինակի մասին

Mariam Nazaryan

Ինձ համար կարևոր նշանակություն ունեն անհաջողություններն ու ձախորդությունները: Դրանք օգնում են ավելի հիմնավոր ու մեծ հաջողության հասնելուն:

17 մեկնաբանություն

  • Մարիամ ջան
    Բարի գալուստ Հաջողության Բլոգ 🙂
    Ձեր հոդվածն հիշեցրեց ինձ՝ մի տարի առաջ: Ես էլ սկզբում աշխատեցի ռեֆերատների վաճառքի օֆիսում, հետո ապահովագրական ընկերությունում, հիմա բանկում եմ:
    Ընկերություն ունենալու մասին մտածելը, կարծում եմ դեռ շուտ է: Խորհուրդ կտայի նախնական պլան կազմել, այն հարմարեցնել ներկայիս միջավայրին: Կատարելագործել պլանը, գիտելիքները շատացնել այդ բնագավառում:
    Ձեզ հաջողություն եմ մաղթում 🙂

  • Մարիամ ջան ես նույպես աշխատել եմ երկրորդ կուրսից ընդ որում գիշերային հերթափոխով և համաձայն եմ որ աշխատանքը ավելացնում հմտությունները բայց ցանկացած գործ յուրացնելու համար ահարաժեշտ է առնվազն երեք ամիս.

  • Մարիամ ջան ես նույպես աշխատել եմ երկրորդ կուրսից ընդ որում գիշերային հերթափոխով և համաձայն եմ որ աշխատանքը ավելացնում հմտությունները բայց ցանկացած գործ յուրացնելու համար ահարաժեշտ է առնվազն երեք ամիս

  • Բավականին ծանոթ պատմություն է, անցել եմ գրեթե կետ առ կետ, մի բան էլ ավելի, մասնակցել եմ քաղաքականությանը, ծանոթացել եմ ընտրություններին մոտիկից, եղելեմ անկախպ դիտորդ , անգամ որպես ընտրվող, ասեմ բավականին հիասթափեցնող արդյունքների եմ հանգել, մասնակցել եմ հազարավոր աշխատանքային հարցազրույցների, քննությունների, անցել եմ աշխատանքային փորցաշրջան ու չեմ ընդունվել աշխատանքի, ապրել եմ մեծ հիասթափություններ,պահանջվել է երկար ժամանակ վերականգնվելու համար, ունեցել եմ բիզնես գաղափարներ, որոնք մնացել են կիսատ, չիրագործված, տարատեսակ պատճառներով,ունեմ իմ հասարակական կազմակերպությունը,մ իարականացրել եմ մի շարք հաջողված, նաև չստացված ծրագրեր, սակայն ոչ մի օր չեմ նահանջել, ինչի շնորհիվ այսօր ունեմ աշխատանք, բավականին բարձր վարձատրությամբ, իմ քաղաքում հայտնի եմ որպես պերսոնա, ով միջտ կենսուրախ է, և միշտ հասնում է իր նպատակին :ՃՃՃՃՃ իմ հասրակական կազմակերպության գլխամասը, այսօր արդեն հայտնի է բազմաթիվ միջազգային հարթակներում, մինչդեռ երբ ես բացում էի դրա մասնաճյուղը, այն դեռ սկսնակ էր կարելի է ասել :ՃՃՃՃՃՃՃՃՃ մասնակցում եմ ՀԿ-ի բոլոր միջազգային ծրագրերի արարմանն ու իրագործամանը, այսքանով հանդերձ, նաև մանրամասն մշակում եմ իմ բիզնես գաղափարը, որհ պարտադիր իրագործվելու է,:ԴԴԴԴ, իսկ ընդհանուր առմամբ կասեմ, որ ծերացած հիասթափությունն ինքն էլ է հիասթափված, որ դեռ թառած է երտասարդ ուսերի :ԴԴԴԴԴԴԴԴԴ բարձանում են ընկածները, հեռուն ցատկելու համար փոքր ինչ հետ պետք է գնալ :ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»