Հաջողակ մարդիկ

21-րդ դարի բիզնես. Վիջեյ Էսվարան

Հեղինակ՝ Karen

Վիջեյ Էսվարանը մալայզիացի գործարար է, Հոնկոնգում գտնվող QI միջազգային ընկերությունների խմբի գործադիր նախագահը: Նա բարերար է և մի շարք գրքերի հեղինակ: Մալայզիայում նրան շնորհել են «Դաթո» պատվավոր տիտղոսը: Վիջեյ Էսվարանը ծնվել է 1960թ. հոկտեմբերի 7-ին Մալայզիայի Պինանգ կղզում: 1984թ-ին ավարտելով Լոնդոնի տնտեսագիտական դպրոցը` ստանում է սոցիոլոգիական տնտեսագետի աստիճան: Այնուհետև, մեկ տարի նա մնում է Եվրոպայում, որտեղ աշխատում է տարբեր մասնագիտություններով` այդ թվում որպես շինարար Բելգիայում, տաքսու վարորդ Լոնդոնում և խաղող է հավաքում Ֆրանսիայում: Վերադառնալով Մալայզիա` սկսում է զբաղվել ցանցային մարքեթինգով ամերիկյան ընկերություններից մեկում (ցանցային մարքեթինգի հայրենիքը ԱՄՆ-ն է): Հասնելով զգալի արդյունքների` նկատում է, որ ընկերությունը հրաժարվում է ամբողջությամբ վճարել իր ու իր գործընկերների կոմիսիոն վճարները: Գործընկերների հիասթափությունից խուսափելու համար` Վիջեյն ընկերների հետ վարկ է վերցնում և 1998թ-ին հիմնում Gold Quest ցանցային մարքեթինգային ընկերությունը, որն էլ վերաճում ու դառնում է այժմյան QI Group-ը:

Ներկայումս «QI Group» ընկերությունների խումբն ունի տարածաշրջանային գրասենյակներ Հոնկոնգում, Սինգապուրում, Թաիլանդում և Մալայզիայում, ինչպես նաև ներկայացուցչություններ աշխարհի շուրջ 180 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: «QI Group»-ը համագործակցում է նաև Ռիչարդ Բրենսոնի Virgin ընկերության հետ` Ֆորմուլա-1 մրցույթի շրջանակներում (QI Group-ն ունի իր Ֆորմուլա-1-ի թիմն ու մեքենան):

2006թ-ի վերջին Վիջեյ Էսվարանը ստանում է Պահանգի Մեծ Թագի ասպետի պատվավոր կոչումը, որը նրան շնորհում է Մալայզիայի Պահանգ նահանգի սուլթան Ահմադ Շահը: Ըստ դրա, այսուհետ նա կրում է «Դաթո» տիտղոսը: 2011թ-ի հունվարին պարգևատրվում է «GOPIO» հնդկական ծագում ունեցող կազմակերպության կողմից` Մալայզիայում մեծածավալ բիզնես զարգացնելու համար: 2011թ-ի մայիսին Վիջեյ Էսվարանը SMC Շվեյցարական Կառավարման կենտրոնի կողմից արժանանում է պատվավոր դոկտորի կոչման:

Դաթո Վիջեյ Էսվարանը «QI Group»-ի շրջանակներում հիմնել է RYTHM Foundation բարեգործական հիմնադրամը: Մալայզիայում, իր հոր պատվին, հիմնել է «Վիջեյարաթնամ» հիմնադրամը, որպեսզի շարունակի նրա` 60 տարի առաջ սկսած բարեգործական աշխատանքը: Հիմնադրամի և սեփական միջոցների հաշվին օգնել է կարիք ունեցող բազում հոգևոր և մշակույթային կենտրոնների և առողջական խնդիրներ ունեցող մարդկանց` հիմնականում երեխաների: 2011թ-ի հուլիսին «Forbes Asia» հեղինակավոր պարբերականի կողմից Վիջեյ Էսվարանը ընդգրկվել է «Բարեգործության 48 հերոսներ» ցանկում:

Վիջեյ Էսվարանը տարիքով ամենաավագն է եղբոր և երկու քույրերի միջև: Նա պարբերաբար բնակվում է Մալայզիայում, Հոնկոնգում, Սիդնեյում և Լոնդոնում: Նրա կինը` Ումայալ Էսվարանը, հանդիսանում է «Vijayaratnam» բարեգործական հիմնադրամի նախագահը: QI Group-ն այսօր ունի տարեկան մոտ 100 մլրդ ԱՄՆ դոլարի շրջանառություն և մոտ 8 միլիոն գործընկերներ ողջ աշխարհում:

Հեղինակի մասին

Karen

47 մեկնաբանություն

  • Կարեն ջան մերսի հետաքրքիր հոդվածի համար:
    Qnet-ի մասին շատ եմ լսել, բայց այդպես էլ լավ պատկերացում չունեմ, թե ինչ ցանցային մարքեթինգով է զբաղվում, միգուցե դու օգնես? 🙂

  • Ընկերներ շնորհակալ եմ ձեր արձագանքների համար: Գիտեք, ցանցային մարկեթինգը տարբերվում է ավանդական բիզնեսից նրանով, որ այն չի գովազդվում: Եթե գործը հասնի գովազդին ուրեմն ցանցը առողջ չե: Իսկ մանրամասները կարծում եմ պետք է լուսաբանեմ առերես, քանզի սա ուղղակի գործ չե, որը այս ձևով են ներկայացնում, ինձ ճիշտ հասկացեք:
    Կանխավ շնորհակալ եմ:

    • Ես կարող եմ տալ բոլոր հարցերի պատասխանը: Առաջատար համարվում է այն ընկերությունը, որը համապատասխանում է հետևյալ բոլոր պայմաններին միառժամանակ`
      1. ՀՀ ում օրինական գրանցում ունի(որպեսզի եկամուտը ռեալ փողով լինի),
      2. առաջարկում է էքսկլյուզիվ և որակյալ ապրանք,
      3. արագ սպառվող և մասսայական օգտագործման ապրանք,
      4. մրցունակ ապրանք (այսինքն շուկայական գների)
      5. Շահավետ մարքեթինգ պլան:
      Այսօր դա Ֆաբերլիկն է:

      • 1 Qnetcompanyayi azat nekayacucichner@ irenc ekamut@ stanum en real gumarov ( dollar ,evro – mijazgain paymanakan miavornerov )ev grancvum en Pet. Registrum .
        2 Arajarkvum en vorakyal ev eksclusiv apranqnet ( nshem avelin Networki amboxj patmutyan @ndacqum arajatarna apranqneri patetneri qanakutyamb)
        3 Arajarkvum en apranqner ev tarayutyunner voronq handisanum en mardkutyan hamar arajnain apranqner .
        4 Qnet@ i shnorhiv hzor compensacion plani arajarkum e apranqner ev tarayutyunner 40% aveli ejan shukayakan gnic.
        5 Amboxj Networki patmutyan mej Qnet@ miak @nkerutyunn e vor@ patrast e tramadrel ir nerkayacucichnerin minjev 5nishanoc ekanut (dollarov ev evroyov ) shabatakan ktrvacqov,u asem avelin Qnet@ miak @nkerutyunn e vortex du qo gorcuneutyan @ntacqum @ndamen@ mek angam es gnum katarum, ev chka voch mi amsakan kam tarekan minimali pahpanum…@st ays informatiai karcum em patkeracreciq te vor @nkerutyunn e hamarvum arajatar…ete kariq lini avel informacya ktramadrem ! shnorhakalutyun .

  • Qnet @nkerutyun@ networktimes amsagri ardyunqnerov chanachvel e ashxarhi amenaarag dinamikan unecox @nkerutyun@’ Qnet @nkerutyum@ arajarkum e busines ashxarhum aprox ayn mardkanc hamar ovqer uzum en poxen irenc aroryan’ xav@ ev kargavichak@,,, Qneti shnorhiv aysor amboxch ashxarum milionavor mardik irenc @ntaniqi aprelakerp@ hascrel en amenabardzr makardaki,,, shat mardik teri informatiayi patcharov chen patkeracnum Qneti mecacaval zargacvacutyun@, bayc asem spaseq avelii, qani vor ayn 8 milion@ ovqer Qneti andamner en der handisanum en kampaniai skizb dnoxner@ qani vor der miliard bnakchutyun ka… U asem avelin ayn mardik ovqer vor kvoroshen u kasen inchu voch irenc spasvum e amenagexecik chanaparhordutyun@ Qneti het!!! Shnorhakalutyun blogi stexcoxnerin karevor information texekutyan hamar….

  • Մոռացա ամենակարևորը` ցանցային մարքեթինգի գաղափարն է` 0-ից բիզնես, այսինքն ներդրումներ ցանցային մարքեթինգում չպետք է լինեն:

  • Կարեն ջան մերսի ակտիվ ինֆորմացիայի համար, բայց Ձեր 3-րդ կետի հետ համաձայն չեմ, ուրիշ երկրներում կարողա ճանապարհորդելը և ժամացույցը առաջին անհրաժեշտության ապրանքներ են, բայց ոչ մեզ մոտ, և ըստ Ձեր մարքեթինգի կարողա ամբողջ Հայաստանը 600-ական դոլլար դնի գրանցվի ու մեկը էդ ժամանակ 5 նիշանոց թիվ ստանա, բայց իմ սուբյեկտիվ կարծիքն է, ավելի լավ է մարդկանց դուր գա 1-ին անհրաժեշտության ապրանքը և մատչելի, և նա մի անգամ չառնի դա, այլ անընդհատ: իսկ ես էլ քիչ քիչ իմ համար տուն առնեմ, մեքենա, բիզնես կենտրոնում իմ օֆիսը, ճանապարհորդեմ ֆիրմայի հաշվին(Որոնք ունեցել եմ 2 տարում)և ես մենակ չլինեմ, իմ նման մարդիկ շատ լինեն: Իսկ էն մարդիկ, ում էներգիան և ունակությունները չեն հերիքում, մնան գոհ օգտվողներ ու չզանգեն ինձնից փող հետ ուզեն(որովհետև ներդրում չկա ցանցային բիզնեսում): Դա իմ կարծիքն է միայն:

    • KAYQIN shnorhakalutyun informaciayi hamar…Jemma jan hargum em dzer tesaket@ bayc kuzenei poxanakvel im mtqerov
      *nax arajin hertin nerdrum chi karox anvanvel ayn gumar@ vori dimac du stanum es shukayakan gneric 2-2,5 angam aveli ejan exsklyuziv u vorakyal apranq.
      *chem uzum viravorel voreve mekin kam voreve apranqatesak,bayc vstah karox em pastel vor ayn xnamqi mijocner@ voronq entaka en vacharqi-irenc cacr gni ev nuyn voraki patcharov karox en dzez kangnecnel pasti araj-vorovhetev mardkayin kyanqic tank ban chi karox linel..ev verjapes zur chi asvac SKUPOY PLATIT DVAJDI..
      *inch verabervum e mardkayin unakutyunnerin ev energiain-knereq iharke bayc voch mi andz chuni baroyakan iravunq sahmanapakel mek urishin ir unakutyunneri ev hnaravorutyunneri mej…ete ayT cancayin marketing@ vorov zbaxvum eq duq-sahmanapakum e mardkanc,,,apa MER BIZNESS@ BOLORI HAMAR E-ankax seric tariqic mtavor unakutyunneric socialakan vichakic,gumarayin karoxutyunneric…
      *jamanakayin arumov asem vor QNET@ harstanalu voch te arag ayl HUSALI mijoc e..
      *isk amenakarevor TARBERUTYUN@ vor es inqs indz hamar karevorum em da ayn e vor im ev dzer ashxatanq@ shaaat tarber e-DZER ASHXATANQI BNUYT@ APRANQ VACHARELN E,isk im ashxatanqi bnuyt@ ASHXARHUM(IR VOLORTUM)HZOR KAMPANIAYI HET HAMAGORCAKCUTYUNN ARAJARKELN …

    • Ջեմմա ջան, նախ մարդիկ այս բիզնեսում մենակ չեն:
      Հետո Հայաստանի 5000 ավել ներկայացուցիչները այդ ապրանքը գնել են գործի համար:
      Երրորդն էլ, Հայաստանում արդեն կան մարդիկ, որոնք շաբաթական լիմիտին արդեն հասել են:
      Ինչևէ, շնորհակալ եմ մեկնաբանելու համար:

  • Jemma jan es dzer @nkerutyan dem vochinch chunem, u pahanjum em vor du el mer @nkerutyan hascein bacasakan mi artahaytvir,,,hima qo hamar dzer @nkerutyunn e aveli lav@ mer hamar mer@,,, ete hamematenq mer @nkerutyan potencyaln u dzer@ hamemateli chen,,,, menq mardkanc chenq asum aravotvanic minch ereko apranq vachareq…shnorhakalutyun kneres mi poqr ankexcutyan hamar…

  • կներեք, բայց ինձ դուր չի գալիս ցանկացած ցանցային մարքեթինգով զբաղվող ընկերություն, ես կարող եմ ասել պատճառները, միայն այն , որ մարդը լճանում է նման ընկերություններում, անընդհատ քարոզելով նույն գաղափարները…..

  • Մոտավորապես ծանոթացա մեկնաբանություններին:Եվ ասեմ, որ աշխատել եմ թե ֆաբերլիկում, թե նմանատիպ ընկերություններում: Իսկ այժմ Qnet-ում եմ: Տարբերությունը ահռելիիի է: Qnet-ը մյուսների նման չի աշխատում “մարդ բերելու վրա”: Իսկ մյուսներն այդպես են: Qnet-ում մենք ապրանք չենք վաճառում, իսկ մյուսներում ապրանք պետք է վերցնենք և վաճառենք, որ միավոր ունենանք, պետք է շատ մարդ բերենք: Խորհուրդ կտամ ծանոթանաք մեր հոյակապ և լուրջ բիզնես ծրագրին, այդ ժամանակ, չզարմանաք, որ հիասթափվեք ձեր ներկայիս աշխատանքից: Բացի այդ, Qnet-ը կյանք է, ամեն օր տարբեր ձևով է անցնում, միատեսակ օրեր չունենք… իսկ մյուս դեպքերում նույնն է, սեփական փորձով զգացել եմ, թե ինչքան միատեսակ է օրդ անցնում:

  • Ֆաբերլիկում եղել եմ, հասել եմ “արծաթե տնօրենի”, ինչքան հիշում եմ նման կերպ էր կոչվում: Ցանկացած հարցի կարող եմ պատասխանել թե ինչու Qnet, ոչ թե Ֆաբերլիկ: Բայց ասեմ ձեզ, որ նույնիսկ համեմատություն չեմ անցկացնի, քանի որ արժան չեմ համարում որևէ ընկերության հավասար մակարդակի վրա դնել Qnet-ի հետ:

    • լավ ենթադրենք, հիասթափվեցինք, չնայած իմ մոտ հակառակնա եղել, հիմա ինչ այլ ոլորտներում մարդիկ չաշխատե”ն, բոլորը գան ձեր ընկերություն, դա ձեր բոլորի ասածների իմաստը, հետո ասում եք նոր մարդիկ պետք չեն, այդ դեպքում գովաբանությունը տեղին չէ

  • Դուք ասում եք առաջատար է, տվեք մի ցուցակ , որտեղ առաջատար եք և ըստ ինչ հատկանիշի եք առաջատար, հասկանում եմ հիմա ստեղ բոլորդ QNET-ի աշխատողներն եք , դժվարա իմ համար, բոլորովդ միայն ձեզ եք շարունակ գովաբանում…… բայց կարելի է մի քիչ դուրս գալ այդ շրջանակներից, նման աշխատանքը ոչ բոլորի համար է , այն որոշակի նույնիսկ կեղծավորություն և համառություն է պահանջում, հիմա չեք համաձայնի ինձ հետ, բայց դա այդպես է …

    • Այո , Սևակ ջան նրանց առաջարկները շատ գրավիչ են, բայց դա այդքան էլ այդպես չէ. ցանկացած նման կազմակերպություն նույնն է ասում , որ մենք վաճառքով չենք զբաղվում , բայց վերջին հաշվով դա հենց վաճառք է….

  • այո սիրելի ՍԵԴԱ, թատրոնի աշխատանքը իինձ ավելի է դուր գալիս,,,,,, մնացածը ինքներդ հասկացեք…….

  • Հարգելի մասնակիցներ,շատ ուրախ եմ ակտիվ քննարկումների համար, բայց խնդրում եմ ամեն ինչ չափի մեջ լինի… այլապես ստիպված կլինենք այս հոդվածի մեկնաբանությունները փակել: Վիջեյ Էսվարայի մասին հոդվածը իրոք շատ հետաքրքիր էր…

  • Ներեցեք կոպիտ ձևով միջամտելու համար,բայց ցանցային մարքեթինգ ասվածն ինչ կապ ունի Network (MLM) բիզնեսի հետ?

    2.Qnet-ը և Faberlic-ը տակավին երիտասարդ ընկերություններ են` 17-18 տարեկան.

    3.Ով է ասել,թե Ֆաբերլիկում կամ նմանատիպ որևէ ֆիրմայում պետք է ապրանք վաճառել?

    4.լավ կամ վատ ֆիրմաներ չկան.կա իրացվելիության այսպիսի կամ այնպիս աստիճան ունեցող ապրանք. Եթե բարձր է ապրանքի իրացվելիության աստիճանը` հեռանկարներն անհամեմատ մեծ են նման ֆիրմայում.

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»