Հաջողության գաղտնիքներ

Հաջողության 8 հիմնաքարեր

Հեղինակ՝ Karen

Գոյություն ունեն հաջողության հասնելու 8 քայլեր, որոնք կատարելով` հնարավոր է հասնել զգալի արդյունքների: Այդ սկզբունքներով կարելի է առաջնորդվել տարբեր ոլորտներում:

1.ԵՐԱԶԱՆՔ: Երազանք բառը երբեմն մարդկանց հեգնելու, ծիծաղելու ու քծնելու առիթ է տալիս: Բայց առանց երազանք՝ գործի վերջնական արդյունքն անիմաստ է: Գործը սկսում են նպատակին հասնելու համար, որն էլ իրականում երազանքն է՝ նպատակ դարձած:

2.ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ: Հաջողություն ունենալու համար պատասխանատվություն է անհրաժեշտ, որպեսզի կարողանաս կատարել ծրագրածդ քայլերը: Առաջին հերթին պատասխանատվություն ինքդ քո և քո երազանքի հանդեպ, քանի որ երազանքը քոնն է, դու ես վայելողը: Պատասխանատվության չափսը կախված է երազանքներին հասնելու քո ցանկության մեծությունից: Մեծ երազանք՝ շատ պատասխանատվություն:

3.ՑԱՆԿ: Անկախ նրանից, թե ինչ գործով եք զբաղվելու, ձեզ անհրաժեշտ է ցանկ: Եթե տնտեսական խանութ է՝ ապրանքների ցանկ, հագուստի խանութ՝ շորերի ցանկ, ծառայությունների ոլորտ՝ միջնորդների ու օգտվողների ցանկ և այլն: Առանց ցանկի դժվար կլինի հասկանալ, թե որտեղից սկսել և ուր գնալ:

4.ՈՐՈՆՈՒՄ ԵՎ ՀՐԱՎԵՐ: Այս քայլն իրենից ներկայացնում է գործընկերների որոնում և հրավեր, որը թույլ կտա ձեր գործին աճել՝ նոր կապեր հաստատելու հաշվին: Որքան շատ գործընկերներ ու կապեր, այնքան շատ օգտվողներ, սպառողներ և արդյունքում՝ մեծ եկամուտներ:

5. ԲԻԶՆԵՍ ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱ: Այս կետն իրենից ներկայացնում է բիզնեսի բնույթի ներկայացումը համագործակցել ցանկացողներին, գործընկերներին ու սպառողներին: Բիզնես պրեզենտացիան գերազանց անցկացնելու և բիզնեսը գրավիչ ներկայացնելու համար ինքնազարգացումն անչափ կարևոր է:

6.ՈՒՂԵԿՑՈՒՄ: Այս կետը ենթադրում է բիզնես պրեզենտացիայից հետո հետևել այն մարդկանց, ում ներկայացրել եք բիզնեսը, որպեսզի թույլ չտաք նրանց մոռանալ ինֆորմացիան և սառչել բիզնեսի հանդեպ: Ցանկալի է վերջնական պատասխանը ստանալ 24 ժամվա ընթացքում, քանի որ մարդկանց բնույթն այնպիսին է, որ 24 ժամ անց ուղեղը տարբեր այլ իֆորմացիաներ է «ձայնագրում» և անում է դա 24 ժամ առաջ ստացված ինֆորմացիայի վրա:

7.ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՋՈՂԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏ: Այս կետը նպաստում է, որպեսզի դուք ստանաք ձեր գործի համար անհրաժեշտ ինֆորմացիա: Չէ՞ որ սկսելուց առաջ պետք է հասկանալ, թե որ կետից սկսել ու ինչպես առաջ շարժվել:

8.ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Սա կօգնի ձեզ դառնալ այնպիսին, ինչպիսին արդեն դարձել են տվյալ գործում հաջողած մարդիկ: Այսինքն՝ վերարտադրվել ու դառնալ գործին համարժեք գործարար:

Կարծում եմ՝ այս 8 քայլերը կօգնեն ձեզ հաջողության հասնել ձեր գործերում: Ես հավատում եմ, որ յուրաքանչյուրն ինքն է ղեկավարում իր կյանքը: Այսինքն, այսօրվա ձեր վիճակը ստեղծվել է միայն ու միայն ձեր տնօրինությամբ: Եղեք համարձակ և առողջ դատող:

Հեղինակի մասին

Karen

16 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»