«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Բիզնես և ֆինանսներ

Ինչպիսի հատկանիշներ պետք է ունենա գործարարը

Հեղինակ՝ Davit

Շատերը, լսելով բիզնես և բիզնեսմեն բառերը, պատկերացնում են հարստություն, շքեղություն, անհոգ ու խնդիրներից վեր կյանք: Չեմ առարկում: Անշուշտ այս ամենը բիզնեսին բնորոշ հատկանիշներն են, բայց գործարարներն առաջին հերթին համառ ու աշխատասեր մարդիկ են` նվիրված իրենց նպատակներին, ինչպես ազգայնականները` հայրենասիրական գաղափարներին: Նպատակները ցանկացած գործարարի մոտ ձևավորվում են վաղ տարիքից, այլ հարց է, թե որ տարիքում է հաջողվում դրանք իրականացնել: Գործարարները սիրում են խոչընդոտներ հաղթահարել: Նրանք շատ լավ են հասկանում, որ կյանքում միշտ էլ հնարավոր է ելքեր գտնել, նրանք միշտ ունեն լուծումներ: Երբեմն, տեսնելով հաջողակ մարդկանց, հասարակությունը քննադատաբար է վերաբերվում նրանց` համարելով նրանց «բախտավոր», «շողոքորթող» կամ «ժլատ»: Գոյություն ունեն նույնիսկ հարուստ մարդկանց քննադատող մի շարք ասացվածքներ: Իրականում, նման քննադատություններով շատերը փորձում են արդարացնել իրենք իրենց` նման արդյունքների չհասնելու համար:

Աշխատանքի բերումով ես շատ եմ շփվում գործարար մարդկանց հետ և չկա մեկը, ումից գոնե ինչ-որ արժեքավոր բան չսովորեմ: Նրանք ուրախ մարդիկ են, կյանքով լեցուն, բոլորն էլ տարբերվում են իրարից: Ցանկացած հարցի շուրջ ունեն իրենց ուրույն տեսակետը և ամենակարևորը` երբեք  անիմաստ ժամանակ չեն վատնում: Անգամ հասարակ, ընկերական շփման ժամանակ նրանք փորձում են ինչ-որ օգտակար ինֆորմացիա ստանալ կամ տալ: Նրանցից ամեն մեկն ունի իր պատմությունը` շատ ուսանելի և ոգևորող: Չկա այնպիսի գործարար, ով ձախողված չլինի, բայց, ի տարբերություն մյուսների, նրանք շատ հանգիստ են վերաբերվում իրենց անհաջողություններին` ինչպես կռվող զինվորականը իր սպիներին: Շատերը բազմիցս ամբողջությամբ սննկացել են և նորից ոտքի կանգնել (ամենավառ օրինակը հայտնի միլիարդատեր Քըրք Քըրքորյանն է, նա սննկացել է 3 անգամ):

Ձախողումները բիզնեսում սովորական երևույթ են, սակայն շատ կարևոր է, որ դրանք չդառնան վճռորոշ: Հազարավոր մարդիկ են փորձում բիզնեսով զբաղվել, բայց քչերին է հաջողվում կայանալ: Ձեռնարկատերերը հաջողում են այն դեպքում, երբ կարողանում են ճիշտ հաշվարկել ռիսկերը և առաջին վնասից հետո գտնում են ելքեր: Դրա համար նրանք միշտ մշակում են հատուկ մեթոդներ ճգնաժամային իրավիճակներից դուրս գալու համար: Մի խոսքով, գործարարները նպատակասլաց, համառ, խելացի և դրական մարդիկ են (իհարկե կան բացառություններ, ինչպես բոլոր դեպքերում) և ամենակարևորը` գործարար չեն ծնվում, գործարար դառնում են: Իսկ բոլոր գործարարներն ունեն մեկ ընդհանրություն՝ անսահման ձգտում:

Հեղինակի մասին

Davit

9 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»