Ստարտափ

Քայլ 1. Y Combinator

Երեկ դիմեցինք Y Combinator: Այսինքն, լրացրեցինք օնլայն դիմումը, պատասխանեցինք այս և մի շարք այլ հարցերի, որոնք պարտադիր են Y Combinator-ի համար, նկարահանեցինք մոտ 1 րոպե երկարությամբ տեսանյութը, որտեղ հիմնադիրները անգլերեն լեզվով կարճ խոսում են իրենց և իրենց նախագծի մասին, և Submit կոճակի սեղմումը հաստատեց, որ արդեն կարող ենք սպասել պատասխանի 🙂 Պատասխանը սպասում ենք ապրիլի 16-ին: Մինչ այդ, եթե Y Combinator-ի մասնագետները նախագծի հետ կապված որևէ հարցեր ունենան, նրանք այդ մասին կգրեն Y Combinator-ի մեր անձնական էջում: Պարզապես, պետք է այդ էջն ամեն օր ստուգել, որպեսզի ոչինչ բաց չթողնել: Քանի որ Y Combinator-ի հետ կապված այլևս անելիք չունենք և մնում է միայն սպասել, կշարունակենք փնտրել և դիմել այլ վենչուրային ֆոնդեր և բիզնես աքսելերատորներ այնքան ժամանակ, մինչև ինչ-որ մեկը կլսի մեզ: Դա անչափ հետաքրքիր պրոցես է: Հուսով եմ saymetruth.com-ը մեծ հաջողություն կունենա: Եթե լինեն հարցեր կապված կոնկրետ դիմելու պրոցեսի հետ, կարող եք գրել այստեղ: Հաճույքով դրանց կպատասխանեմ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

14 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»