«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Բիզնես և ֆինանսներ Բիզնես մտքեր

Բիզնես մտքեր Հայաստանում. Puzzle Ձեր նկարով

Մոտ 3 տարի առաջ, 4 ընկերներով նոր էինք սկսում բիզնեսի ուղղությամբ մտածել ու առաջին քայլերն անել, ու հիշում եմ, որ բազում գաղափարներ ունեինք, որոնք բոլորն էլ ուզում էինք փորձել: Մի մասը փորձեցինք, մի մասը՝ ոչ, ամեն դեպքում՝ կուզեմ դրանցից մի քանիսը ներկայացնել: Ամենահետաքրքիրներից մեկը՝ մարդու դիմանկարով կամ ցանկացած այլ պատկերով Puzzle-ի օնլայն պատվերն էր: Պարզեցինք, որ կան այսպես կոչված puzzle machine-ներ, որոնց միջոցով կարելի է պատրաստել ցանկացած նկարով puzzle: Սարքը որոշել էինք պատվիրել արտասահմանյան ինչ-որ ինտերնետ խանութից, օրինակ aliexpress.com-ից: Դրանց գինը տատանվում էր 500-ից մինչև 5-6 հազար դոլարի սահմաններում: Հավանաբար, որոշ գումար կավելանար նաև մաքսազերծման ժամանակ, ամեն դեպքում, դրանից հետո մենք կարող էինք ընդունել անսահմանափակ քանակությամբ պատվերներ, իսկ ծախսերը՝ կլինեին նվազագույնը:

Բիզնես գաղափարն ուներ մի քանի առանձնահատկություններ: Նախ, նման puzzle-ները հիանալի նվեր կարող էին լինել տարեդարձների և նման այլ առիթների համար: Երկրորդը, ճիշտ է, լսել էինք, որ Հայաստանում կան նման ծառայություններ, բայց անձամբ չէինք հանդիպել: Հետո, ողջ շեշտը դրվելու էր պատվիրման պրոցեսը հեշտ կազմակերպելու վրա: Այսինքն, լինելու էր կայք, որտեղ մարդիկ գրանցվելու էին, վերբեռնեին իրենց նկարը, կատարեին օնլայն վճարումը և մի քանի օր անց փոստով ստանային իրենց puzzle-ը: Հարմար է, չէ՞: Նաև շատ կարևոր էր փաթեթավորումը: Անհրաժեշտ էր համագործակցել ինչ-որ կազմակերպության հետ և պատվիրել գեղեցիկ ձևավորված և վառ պատկերներով տարբեր չափսերի փոքրիկ արկղեր՝ հայերեն նկարագրություններով: Չնայած այս գաղափարն այդպես էլ չփորձեցինք, քանի որ շարժվեցինք այլ ուղղություններով, բայց կարծում եմ՝ միտքը ուշադրության արժանի է: Միգուցե հենց դուք փորձե՞ք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

10 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»