«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Հաջողության պատմություններ

Բիզնես 40-ից հետո. Kentucky Fried Chicken

Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում KFC-ն արդեն կա: Նույնիսկ նրանք, ովքեր արագ սննդի սիրահար չեն, ամեն դեպքում նկատած կլինեն «բարի պապիկի» նկարը, երբ պարզապես զբոսնում են փողոցում: Շատերը գիտեն Հարլանդ Սանդերսի (ավելի հայտնի որպես Գնդապետ Սանդերս) պատմությունը, իսկ նրանք, ովքեր չգիտեն, կարող են իմանալ այդ մասին 3 րոպեում: Սանդերսի պատմությունն ունի մի գլխավոր առանձնահատկություն: Մարդն այդ ամենին հասել է միայն 40-ից հետո: Իրականում, շատ մեծ տարիք չէ, սակայն շատերիս համար, ովքեր արդեն 18 չեն և կարծում են, որ ուշացել են ինչ-որ բան սկսելու համար, սա լավ խթան է մտափոխվելու: Իրոք՝ ես արդեն 28 տարեկան եմ, բայց ափսոսում եմ, որ այդքան ուշ եմ սկսում: Մեկ ուրիշը 35 է և իրեն մեծ է համարում: Կան նաև մարդիկ, ովքեր 55-60 են և ամեն ինչ վերջացած են համարում: Իրականում երբեք ուշ չէ՛ սկսելու:


Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

4 մեկնաբանություն

  • Ինչպես մի երեխա կարող է 10-11 ամսականում քայլել, մինչդեռ մյուսները 2 տարեկանում վազեն և խոսեն, այնպես էլ մարդկային միտքն ու գաղափարները տարիների ընթացքում պետք է անցնեն բոլոր փուլերը, հղկվեն և արդեն մշակված վիճակում իրականացվեն , գուցե փոքրիկ գաղափարները վաղ տարիքում ծնվեն, սակայն մեծ փառքի և հաջողության կարելի է արժանանալ շատ մեծ տարիքում 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»