«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Արժեթղթեր

Ինչպես կարդալ ֆինանսական հաշվետվությունը

Մարդկանց համար, ովքեր հետաքրքրվում են արժեթղթերով, շատ կարևոր է սովորել կարդալ ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները: Դրանց մեջ երևում է ընկերության ֆինանսական վիճակը՝ ինչ պարտքեր ունի, որքան եկամուտ է ունեցել նախորդ տարիների ընթացքում, որքան ծախս ունի, աշխատում է շահույթով, թե վնասով, և այլն: Այս տվյալները ձեզ պետք են, որպեսզի որոշում կայացնեք՝ արժե արդյոք գնել տվյալ ընկերության բաժնետոմսերը, թե ոչ: Օրինակ, եթե դուք բացեք որևէ ընկերության ֆինանսական հաշվետվությունը և տեսնեք, որ նախորդ 5 տարիների ընթացքում այն աշխատել է վնասով, ապա, իհարկե, երկար կմտածեք մինչև դրա բաժնետոմսերը ձեռք բերելը:

Ընկերության ֆինանսական հաշվետվություններ կարդալը կսովորենք LTX-Credence ընկերության օրինակով: Դա ամերիկյան մի ընկերություն է, որը զբաղվում է ավտոմատ տեստային համակարգեր թողարկելով և որի մասնաճյուղը կա նաև Հայաստանում: Եվ այսպես, սկսեցինք…

Նախ, բացում եք Google Finance-ը և որոնման դաշտում հավաքում եք ընկերության անունը՝ տվյալ դեպքում LTX-Credence: Բերված ցուցակում ընտրում եք ընկերությունը և անցնում եք դրա էջ: Ընկերության էջում կարող եք տեսնել այդ պահին դրա բաժնետոմսերի գինը, գնի տատանման գրաֆիկը որոշակի ժամանակահատվածի համար (օր, ամիս, տարի, 5 տարի և այլն), և ընկերությանը վերաբերվող մի շարք այլ տվյալներ: Էկրանի ձախ կողմում գտնվող հատվածից ընտրում եք Financials բաժինը (տես ներքևի նկարը) և հայտնվում եք այս էջում: Իրականում, այդտեղ ընկերության ֆինանսական վիճակին վերաբերվող շատ տվյալներ կան, սակայն այս պահին բոլորի մասին չեմ խոսի, քանի որ ինֆորմացիան շատ է և ավելի կխառնենք, այլ կխոսեմ միայն ամենագլխավոր մի քանիսի մասին:

Էջի վերևի մասում կարող եք ընտրել հետևյալ երկու տարբերակներից մեկը՝ Quarterly Data և Annual Data: Առաջինը ցույց է տալիս ընկերության ֆինանսական տվյալները եռամսյակային կտրվածքով, իսկ երկրորդը՝ տարեկան: Ընտրեք Annual Data-ն (այսինքն մեզ հետաքրքրում են ընկերության ֆինանսական տվյալները տարեկան կտրվածքով): Եվ ուշադրություն դարձրեք հետևյալ երեք տողերի վրա՝ Revenue, Total Operating Expense և Net Income:

Revenue – սա ընկերության եկամուտն է իր հիմնական գործունեությունից՝ ապրանքների վաճառքից կամ ծառայությունների մատուցումից: Օրինակ, եթե նայենք LTX-Credence-ի ֆինանսական տվյալները 2012թ-ի համար, կտեսնենք, որ անցյալ տարի այն ունեցել է 132,13 միլիոն դոլարի եկամուտ (աղյուսակում թվերը միշտ ներկայացվում են միլիոն դոլարներով): Սակայն միայն եկամուտով ընկերության ֆինանսական վիճակի մասին դժվար է դատել, քանի որ մենք դեռ չգիտենք ընկերության ծախսերն ու հարկերը:

Total Operating Expense – սա ընկերության ծախսերն են՝ կապված իր հիմնական գործունեության՝ ապրանքների արտադրության, վաճառքի կամ ծառայությունների մատուցման հետ: Դրա մեջ մտնում են, օրինակ, աշխատավարձերը, գրասենյակների վարձը, հումքի ձեռք բերման և ադմինիստրատիվ ծախսերը և այլն: Եթե կրկին նայենք LTX-Credence-ի 2012թ-ի հաշվետվությունը, կտեսնենք, որ անցյալ տարի դրա ծախսերը եղել են 154,12 միլիոն դոլար, այսինքն ավելի շատ, քան եկամուտը: Եվ դա դեռ չհաշված հարկերը և այլ ծախսերը (օրինակ, ընկերությունը միգուցե ձեռք է բերել այլ ընկերության բաժնետոմսեր և այդ ծախսը չի մտնում այս թվի մեջ, քանի որ դա ընդհանրապես կապ չունի ընկերության հիմնական գործունեության հետ):

Net Income – սա այն տվյալն է, որի վրա ես առաջին հերթին եմ ուշադրություն դարձնում, երբ պատրաստվում եմ որևէ ընկերության բաժնետոմս ձեռք բերել՝ մաքուր շահույթ: Այսինքն, իրականում հենց մաքուր շահույթն է ցույց տալիս, թե որքան արդյունավետ է բիզնեսը, քանի որ դա արդեն այն թիվն է, որը մնում է բոլոր ծախսերը և հարկերը հանելուց հետո: Կամ, այլ կերպ ասած, դա այն մասնաբաժինն է, որը մնում է բիզնեսի հիմնադիրներին: Եթե այդ թիվը բացասական է, ուրեմն ընկերությունն աշխատել է վնասով (ծախսերն ու հարկերը գերազանցել են եկամուտը), իսկ եթե այն դրական է, ուրեմն ընկերությունը աշխատել է շահույթով: Եթե կրկին անցում կատարենք LTX-Credence-ի 2012թ-ի հաշվետվությանը, ապա կտեսնենք, որ ընկերության մաքուր շահույթը անցյալ տարի եղել է -19,87, այսինքն, ընկերությունը աշխատել է 19,87 միլիոն դոլար վնասով:

Իրականում, ինչպես նշեցի, ընկերության ֆինանսական տվյալների էջում կան շատ տվյալներ, որոնք մանրամասնում են ընկերության ֆինանսական վիճակը (օրինակ, կոնկրետ ինչ բնույթի ծախսերն են անցյալ տարի գերազանցել), բայց սկզբի համար դա մեզ պետք չէ: Առայժմ սովորենք միայն նշվածները:

Բալանս

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

  • Հրաչ ջան, կարծում եմ, որ միայն եկամուտներով, ծախսերով և զուտ շահույթով ընկերության գործունեության մասին չի կարելի ճշգրիտ և ստույգ պատկերացում կազմել (կան նաև այլ ցուցանիշներ): Նամանավանդ եթե ցանկանում ես ձեռք բերել որևէ ընկերության բաժնետոմսերից մի քանիսը: Ճիշտ է զուտ շահույթը խոսում է ընկերության արդյունավետ գործունեության և աճի մասին, սակայն կարծում եմ շատ ճիշտ է հասկանալ, թե ինչ ուղղություններով են ծախսվել գումարները, ինչ պատճառով է կրճատվել զուտ շահույթը և ինչ ժամանակահատվածում ես դիտարկում ընկերության զուտ շահույթը, եկամուտները և ծախսերը: Ընդ որում շա կարևոր է նաև, թե տվյալ տարվա ֆինանսական ցուցանիշները ինչպես են փոփոխվել համեմատած նախորդ տարիների հետ: Օրինակ եթե ընկերության զուտ շահույթը կրճատվել է ծախսերի մեծացման հաշվին, իսկ ծախսերը կատարվել են խիստ նպատակաուղղված՝ ներդրումներ կատարելով նորագույն տեխնոլոգիաներում, հիմնական միջոցներում, արտադրական հզորություններում, մարդկային ռեսուրսների վերապատրաստման ուղղությամբ՝ հետագայում առավել մեծ արագությամբ և մեծ ցուցանիշներով աճ գրանցելու համար և զուտ շահույթի ծավալը երկարաժամկետում (օրինակ 5-8 տարի) մի քանի անգամ մեծացնելու նպատակով:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»