Ստարտափ

Y Combinator. դեպի հարցազրույց…

Այսօր ուզում եմ ևս մի փոքր խոսել Y Combinator-ի մասին: Մարտի 29-ին վերջնաժամկետն էր, երբ մասնակիցները կարող էին դիմումներ ուղարկել կամ փոփոխություններ կատարել իրենց ուղարկած դիմումներում: Մարտի 30-ի առավոտյան այդ էջն արդեն չէր գործում, այսինքն վերջ, մնում է սպասել պատասխանի: Y Combinator-ի գարնանային սեզոնի մասնակիցները իրենց պատասխանները կարող են ստանալ ապրիլի 16-ին: Մի բան դուրս շատ եկավ: Անկախ նրանից՝ անցել ես դու հարցազրույցի, թե ոչ, պատասխան նամակ միևնույն է գալիս է, իհարկե, համապատասխան վերնագրով: Հարցազրույցին սովորաբար հասնում են դիմորդների մոտ 3%-ը, բայց եռամսյա ծրագրին մասնակցելու համար հարցազրույցին պետք է ոչ թե հասնել, այլ անցնել: Այն, իմիջիայլոց, տեղի է ունենալու ապրիլի վերջին, ԱՄՆ-ի Mountain View քաղաքում:

Երեկ նաև մի կայք հայտնաբերեցի՝ ycuniverse.com: Դրանում բավական ինֆորմացիա կա Y Combinator-ի և դրանից դուրս եկած ստարտափների մասին: Հենց ամենասկզբից ասեմ, որ կայքը Y Combinator-ի պաշտոնական կայքը չէ, ինչպես հասկացա՝ իրար հետ ընդհանրապես կապ չունեն, ամեն դեպքում՝ կարևորը կայքում գտնվող թարմ ու հետաքրքիր ինֆորմացիան է: Երբ կարդում էի ycuniverse-ի այն բաժինը, որտեղ խորհուրդներ է տրվում Y Combinator դիմելու ընթացակարգի հետ կապված, մի բան մեջս տպավորվեց, որով էլ ուզում եմ կիսվել: Ընդհանրապես, եթե դիմում ես Y Combinator, դիմումի մեջ մի այսպիսի կետ կա. «ինչպե՞ս է ձեր նախագիծը գումար աշխատելու»: «Գովազդով» պատասխանը, պարզվում է, բավարար չէ: Եվ ես դրա հետ լիովին համաձայն եմ: Ներդրողները, Y Combinator-ի մասնագետները և բոլորն էլ գիտեն, որ ժողովրդական լեզվով ասած՝ գովազդը «կա ու կա»: Ներդրողները մոնետիզացման այլ առաջարկներ են սպասում՝ միգուցե ինչ-որ պրեմիում ծառայություններ կամ նման տիպի ինչ-որ բան: Այդ պատճառով՝ այս պահն անպայման հաշվի առեք, եթե պատրաստվում եք ներդրողներ ներգրավել:

Այս պահին Y Combinator-ի մասին այսքանը: Հուսով եմ՝ հաջորդ հոդվածս կլինի ապրիլի 17-ին՝ ուրախ վերնագրով 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»