Բիզնես և ֆինանսներ

Խոսում են երիտասարդ գործարարները

Անդրեյ Մալախովի հայտնի «Пусть говорят» հաղորդումը, կարծում եմ, շատերիդ է ծանոթ: Այս անգամ նրա հյուրերն են երիտասարդ գործարարները. մարդիկ, ովքեր ստեղծել են իրենց հսկայական բիզնեսները մինչև 25 տարեկան հասակում: Անհավատալի է, չէ՞: Ինձ համար վաղուց արդեն չէ, քանի որ, եթե նկատել եք, բիզնեսն այժմ ողջ աշխարհում «երիտասարդանում է»: Հաղորդման հյուրերը խոսում են այն մասին, թե ինչպես են իրենք սկսել, ինչն է իրենց մոտիվացրել, ինչպես է իրենց մոտ գաղափարը եկել, նաև՝ խորհուրդներ են տալիս սկսնակներին: Հաղորդումը շատ ինֆորմատիվ է և հնարավորություն է տալիս մի փոքր ծանոթանալ Ռուսաստանում բիզնես միջավայրին: Այդ պատճառով, եթե ունեք կամ գտնեք այդ 50 րոպեն, անպայման դիտեք այն:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»