«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Ստարտափ

Nextdoor.com. սոցիալական ցանց հարևանների համար

41-ամյա Նիրավ Տոլիան ինտերնետ-գործարար է ԱՄՆ Տեխասի նահանգի Օդեսսա փոքրիկ նավթային քաղաքից: Երբ առաջին կուրսում նա հայտնվում է Սթենֆորդի համալսարանում, որոշ համակուրսեցիների «անհանգստացնում է» փոքրիկ քաղաքում ապրելու անհեռանկար կյանքը: «Դա երևի սարսափելի՞ է», – հարցնում են նրանք: «Ոչ այնքան», – պատասխանում է Նիրավը, – «այնտեղ բոլոր մարդիկ ճանաչում են իրար և հոգ են տանում իրար մասին»: 2010թ-ին Նիրավը հիմնադրում է Nextdoor.com սոցիալական ցանցը: Դա սոցիալական ցանց է հարևանների համար, որը հնարավորություն է տալիս ճանաչել և կապ հաստատել միմյանց հետ: Այն, օրինակ, կարող է օգնել այն ժամանակ, երբ քեզ դայակ է անհրաժեշտ կամ դու տարածքում վարսահարդար ես փնտրում:

Համաձայն 2010թ-ին Pew Research Center-ի կողմից անցկացրած հարցման, ամերիկացիների 28%-ը չգիտեն իրենց հարևաններից ոչ ոքի անունը և միայն 9%-ն են շփվում իրար հետ էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով:

Nextdoor.com-ը սկզբում աշխատում էր «բետա» տարբերակով և միայն 2011թ-ին է այն սկսում լիարժեք գործել: Սոցիալական ցանցը միանգամից գրավում է ներդրողների ուշադրությունը: 2013թ-ի փետրվարի տվյալներով այն արդեն ներգրավել է մոտ 40 միլիոն դոլարի ներդրումներ, որոնցից 21.6 միլիոնը ներդրել է Դեյվիդ Զին, ով հայտնի է Facebook և Linkedin սոցիալական ցանցերում սկզբնական շրջանում իր հաջող ներդրումներով: Nextdoor.com-ը այս պահին նախատեսված է միայն ԱՄՆ բնակիչների համար: Դրանում գրանցվելու համար օգտվողը պետք է հաստատի իր բնակչության վայրի և էլեկտրոնային հասցեները: Արդեն օրեկան մոտ 500 հազար հաղորդագրություն է թողվում կայքում: Ընկերությունն աճում է մեծ տեմպերով: 2013թ-ի փետրվարին, երբ փակվում է մրցակից everyblock.com սոցիալական ցանցը, Nextdoor.com-ը գրանցում է օգտվողների 2400% աճ: Չնայած ընկերությունն այս պահին դեռ գումար չի աշխատում և կենտրոնացրել է իր ուշադրությունը նոր օգտվողներ ներգրավելու վրա, բայց այն արդեն ունի 39 աշխատողներ և ոչ հեռու ապագայում պատրաստվում է գումար աշխատել գովազդից և այլ ծառայություններից:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»