«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Ստարտափ

Ստարտափ ԱՄՆ-ում. հանդիպում ստարտափ-փաստաբանի հետ

Եթե դուք որոշել եք ստեղծել միջազգային ստարտափ և պատրաստվում եք ընկերություն բացել կամ ներդրողներ փնտրել ԱՄՆ-ում, ապա այս հոդվածը ձեզ համար է: Մեկ այլ բան է ունենալ գաղափար, ստեղծել պրոդուկտ և փորձել այն սեփական ուժերով առաջխաղացնել, մեկ այլ բան՝ այդ ամենը պաշտոնապես գրանցել, պայմանագրեր կնքել, ներդրողների հետ շփվել, հեղինակային իրավունքներ պաշտպանել և նման բաներ: Սեմինարում, որը վարում է փորձառու ստարտափ-փաստաբան Իննա Եֆիմչիկը Սիլիկոնային հովտից, դուք կարող եք ընդհանուր պատկերացում կազմել, թե ի՞նչ ընկերություն պետք է ԱՄՆ-ում բացեք, ինչպե՞ս, որտե՞ղ, ի՞նչ պայմանագրեր պետք է ներդրողների հետ կնքեք, ինչե՞ր կարող եք նրանցից սպասել, ինչպիսի՞ հարկային քաղաքականություն պետք է վարեք, որքա՞ն պետք է լինի ձեր ֆիզիկական մասնակցությունն այդ ամենում, և այլն: Հոդվածը սկսեցի գրել այն բանից հետո, երբ ինքս դիտեցի տեսանյութերը և ասեմ, որ բավական շատ բան սկսեցի հասկանալ: Եթե ձեզ նույնպես հետաքրքրում է նշված թեման, ապա դուք նույնպես դիտեք սեմինարը: Այն բաժանված է 4 մասի և ընդհանուր տևում է մոտ 2 ժամ:





Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»