«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Բիզնես և ֆինանսներ

MBA start. բիզնես կրթություն օնլայն

Ողջ աշխարհում MBA կրթությունը համարվում է ամենահեղինակավորներից մեկը այն մարդկանց շրջանում, ովքեր ուզում են մենեջմենթի (կառավարման) ոլորտում բարձր որակավորում ստանալ: Աշխարհի շատ համալսարաններ, այդ թվում նաև Հայաստանում (օրինակ, Ամերիկյան համալսարանը), ունեն MBA ծրագիր և պատրաստում են մասնագետներ կառավարման միջին և բարձր օղակների համար: Չնայած իրենով MBA կրթությունը չի պատրաստում գործարարներ, բայց MBA որակավորում ստացած շատ մասնագետներ դառնում են հաջողակ գործարարներ: Այդ մարդիկ ձեռք են բերում այն հիմնական գիտելիքները, որոնք ծնում են մարդու մոտ գործարար մտածելակերպ: Դրանք գիտելիքներ են մենեջմենթի, մարքեթինգի, ֆինանսների, մարդկային ռեսուրսների ղեկավարման և տարբեր այլ հմտությունների մասին:

Այս հոդվածում ուզում եմ ձեզ ներկայացնել «Մոսկվայի բիզնես դպրոցի» կողմից թողարկված MBA start հեռակա ուսուցման ծրագիրը: Դրանում ներառված են գրեթե բոլոր այն թեմաները, որոնք սովորաբար դասավանդվում են «ոչ հեռակա» ուսուցման ժամանակ: Միգուցե ձեզ համար արդեն ուշ է MBA կրթություն ստանալ, կամ դուք ժամանակ չունեք, կամ միգուցե՝ միջոցներ, բայց օնլայն ուսուցման այս տարբերակը, կարծում եմ, ձեզ կհետաքրքրի: Դասերը կարող եք գտնել Youtube-ում՝ անցնելով այս հղումով: Դասերից մեկն էլ՝ «Ժամանակի կառավարում» թեմայով, տեղադրում եմ այստեղ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Mersi, @ndhanrapes magostrosakan usucum@ entadrum e dasaxosi anhatakan ev arandzin das@ntac yuraqanchyur usanoghi het, inch@ mez mot chi gorcum, ev te MBA te ayl usum@ sharunakelu janaparhner@ tanum en depi Europa ev Amerika… 🙂

  • Iroq mek mek mtacum em I'm jamanak@ karavarelu shurj sakayn 4ei el mtaci vor ka jamanaki karavarman metodabanutyun u mexanizm…jisht e 4em sirum 4or mexanizmner , tokosner , tver bayc erbem voreve npatak iragorcelu hamar shat e anhrajesht henc jamanakid karavarum@…Shat shnorhakalutyun nyuti hamar.

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»