Բիզնես և ֆինանսներ

Հեշտ է արդյո՞ք գումար աշխատել

Հենց սկզբից ասեմ, որ խոսքը գնում է «ինքնուրույն» աշխատելու մասին՝ առանց ենթակայության, առանց աշխատավարձի: Այսինքն, երբ ոչ թե դու անում ես միայն քո մասնագիտական աշխատանքը և վերջ, այլ նաև պրոդուկտ ես ստեղծում, հաճախորդներ ես գտնում, պայմանագրեր ես կնքում, շուկա ես ուսումնասիրում, մարքեթինգ ես անում, մի խոսքով՝ բիզնեսի 🙂 Մինչև տեսանյութին անցնելն ասեմ իմ կարծիքը: Ինքնուրույն գումար աշխատելը դժվար է ամենասկզբում, նույնիսկ շատ դժվար, քանի որ այդ փորձն ու մտածելակերպը դեռ չունես: Իսկ երբ սովորում ես գումար աշխատել, երբ ուղեղդ սկսում է աշխատել այդ ուղղությամբ, երբ փորձ ես կուտակում, ապա գումար աշխատելն ավելի հեշտ է դառնում: Հարցրեք դա ցանկացած գործարարի: Կարծում եմ՝ մեծ մասը կպատասխանի նույն ձև: Եվ վերջապես, դիտեք տեսանյութը և կհասկանաք, թե ինչ կապ ունի նկարում պատկերված գետաձին նշված թեմայի հետ:


Հ.Գ.
Տեսանյութի նկարն անձամբ ինձ դուր չի գալիս, բայց դե ինչ արած… (բովանդակությունն այլ է)

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»